Էլեկտրոնային առողջապահության ոլորտում տեղեկատվության և համագործակցության վերաբերյալ EU4Digital-ի առցանց սեմինար

  • Ամսաթիվ: 11/02/20 մինչև 11/02/20
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը փետրվարի 11-ին կազմակերպում է առցանց սեմինար` Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներից շահագրգիռ կողմերին մեկտեղելու և էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցությունը խթանելու համար:

Տեղեկատվական և հաղորդակցական առցանց սեմինարի նպատակը ԱլԳ երկրների միջև էլեկտրոնային առողջապահության ոլորտում մասնակիցների համընկնող շահերի դիտարկումը և ԵՄ ծրագրերին, նախագծերին ու նախաձեռնություններին (մասնավորապես՝ Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը) մասնակցության խթանումն է:

Սեմինարի երկրորդ մասում կներկայացվեն ու կքննարկվեն ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության իրավիճակային վերլուծության մանրամասն արդյունքները: Քննարկման արդյունքների հիման վրա կսահմանվեն ԱլԳ տարածաշրջանի համար էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման ընդհանուր ուղեցույցներն ու չափորոշիչները:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը