EU4Digital-ի միջոցառում՝ նվիրված ԵՄ տարածքում էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիությանը

  • Ամսաթիվ: 08/07/21
  • Կիսվել:

Հունիսի 29-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կազմակերպել էր վիրտուալ միջոցառում, որի նպատակն էր թարմ տեղեկատվություն ներկայացնել ԵՄ տարածքում էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիության վերաբերյալ վերջին զարգացումների շուրջ: Էլեկտրոնային առողջապահության ոլորտում այս տարվա համար նախատեսված համագործակցության միջոցառումների շարքում սա թվով երրորդ վիրտուալ միջոցառումն էր, որը համախմբել էր էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամներին արևելյան գործընկեր վեց երկրներից:

Միջոցառման առաջին մասում Եվրոպական հանձնաժողովից հրավիրյալ բանախոս, ԵՄ քաղաքականության հետազոտական ծրագրի պատասխանատու դոկտոր Ռեզա Ռազավին ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG CNECT) էլեկտրոնային առողջապահության, բարեկեցության և ծերացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Քերի Թոմփսոնի ուղերձի ձայնագրությունը, որում վերջինս ներկայացնում էր հաջակցություն թվային առողջապահությանը ԵՄ նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, այդ թվում.

  • ԵՄ տվյալների ռազմավարության և տվյալների գործողությունների ակնարկ.
  • Առողջապահական տվյալների եվրոպական տարածության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն.
  • Գենոմային տվյալների շտեմարանին անդրսահմանային հասանելիություն տրամադրելու մասին հռչակագիր.
  • Քաղցկեղի հայտնաբերման եվրոպական նախաձեռնություն.
  • Արհեստական բանականության մասին կանոնակարգ:

Դոկտոր Ռեզա Ռազավին բացատրեց, որ ԵՄ տարածքում առողջապահության և խնամքի թվային փոխակերպումը կենտրոնացած է հիվանդներին օգնություն ցուցաբերելիս թվային ծառայությունների օգտագործման վրա՝ բարելավելով նրանց առողջական տվյալների հասանելիությունը և, ելնելով հետազոտական և առողջության հետ կապված արդյունքների բարելավման նկատառումներից, միավորելով ու փոխանակվելով առողջապահական տվյալներով:

Միջոցառման երկրորդ մասում հրավիրյալ բանախոս Ֆիլիպե Մեալյան (SPMS-ի՝ Առողջապահության նախարարության ընդհանուր ծառայությունների ներկայացուցիչ) ներկայացրեց էլեկտրոնային առողջապահության փոխգործելիության ոլորտում պորտուգալական փորձը: Բանախոսը ներկայացրեց Պորտուգալիայի տվյալների ազգային ռազմավարությունը՝ շեշտելով առողջապահական տվյալների կարևորությունն առողջապահական ծառայություններ մատուցելիս (տվյալների առաջնային օգտագործում), ինչպես նաև հետազոտություններ, քաղաքականություն և կարգավորող գործողություններ իրականացնելիս (տվյալների երկրորդային օգտագործում): Զեկույցի հաջորդ մասում էլեկտրոնային առողջապահության ցանցին ներկայացվեց Պորտուգալիայի էլեկտրոնային առողջապահության փոխգործելի էկոհամակարգը, որը էլեկտրոնային

անդրսահմանային առողջապահական ծառայությունների հնարավորություն է ընձեռում: Բանախոսը բացատրեց, թե ինչպես է ներդրվել ԵՄ կորոնավիրուսային թվային հավաստագիրը, որն այժմ գործում է բարդ էկոհամակարգում՝ հիվանդներին հնարավորություն տալով փնտրել և ստանալ իրենց վկայագրերը:

Այնուհետև մեկ այլ հրավիրյալ բանախոս՝ Կառլոս Մատեու Լոպեսը (FTSS, փոխգործելիության և տեխնոլոգիաների բաժնի ղեկավար), կիսվեց Կատալոնիայում էլեկտրոնային առողջապահության փոխգործելիության վերաբերյալ վերջին թարմացումներով: Էլեկտրոնային առողջապահության ցանցին ներկայացվեց Կատալոնիայի թվային առողջապահության էկոհամակարգը, ինչպես նաև փոխգործելիության հետ կապված մի շարք մշակումներ, ներառյալ փոխգործելիության հարթակը (IS3), պաթոլոգիաների պատկերների պահոցը (PAT-SIMDCAT) և շարժունակության տվյալների պահոցը (mConnecta):

Միջոցառման վերջնամասում արևելյան գործընկեր վեց երկրների ներկայացուցիչներին առաջարկվեց կիսվել էլեկտրոնային առողջապահության փոխգործելիության վերջին զարգացումների վերաբերյալ իրենց նորություններով: Բելառուսի ներկայացուցիչը խոսեց փոխգործելիության իրավական, իմաստային և տեխնիկական ոլորտներում իրենց աշխատանքի մասին: Օրինակ՝ հեռաբժշկության տեխնոլոգիաների կիրառումը և գործուն կենտրոնացված էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը երկրի նոր օրենսդրության մաս են կազմելու: Ուկրաինայի ներկայացուցիչը խոսեց էլեկտրոնային առողջապահական ծառայությունների (ePrescription, eMedical Records, eReferrals և այլն) ուղղությամբ իրենց աշխատանքի և առողջապահության ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառությունից հրաժարվելու ու միայն էլեկտրոնային տվյալներ օգտագործելու առնչությամբ հետագա ծրագրերի մասին: Հայաստանի ներկայացուցիչը ներկայացրեց Առողջապահության նախարարության կողմից հաստատված էլեկտրոնային առողջապահության զարգացման գործողությունների ծրագիրը, որը ներառում է էլեկտրոնային դեղատոմսի, հեռաբժշկության և առողջության տվյալների վերլուծության և զեկուցման գործիքների ներդրում:

Նորություններ

Ցուցադրել բոլորը