վիրտուալ ազգային պահեստներ հիմնելով պիլոտային երկրներում՝ մանրածախ առևտրով զբաղվողներին, առևտրային հարթակներին, առաքման օպերատորներին և մաքսային մարմիններին աջակցելով արտադրանքը արտերկրում վաճառքի հանելու և անդրսահմանային առաքումները դյուրացնելու գործում:
Ադրբեջանում փայտե ձեռագործ պարագաների վաճառքով զբաղվող ընկերությունը (ISAR Group) վիրտուալ պահեստի միջոցով իր ապրանքը վաճառել է Գերմանիայում: Տվյալ ընկերությունն աջակցություն է ստացել էլեկտրոնային կոմերցիայի ազգային հարթակի՝ Azexport-ի կողմից։
Նույնն արել են վրացական երկու ընկերություններ, որոնցից մեկը զբաղվում է մանկական հագուստի (RKO), իսկ մյուսը` բնակարանամուտի համար էկոլոգիապես մաքուր նվերների (Funduki) արտադրությամբ։ Նշված երկու բիզնեսներն էլ ղեկավարվում են կանանց կողմից։
Գուլպաների վաճառքով զբաղվող հայկական ընկերությունը (Zeal Socks) ևս առաջիկա օրերին կսկսի իր ապրանքը վաճառել Գերմանիայում։
Ինչու՞ է գործարկվել պիլոտային գործողությունը
Պիլոտային գործողությունը գործարկվել է մայիսին՝ Արևելյան գործընկերությանը մասնակցող Հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի և Գերմանիայի միջև: Էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային գործողությունն ուղղված է աջակցելու ՓՄՁ-ներին հետևյալ կերպ.
- էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ամրապնդում և էլեկտրոնային կոմերցիայի ծավալների ավելացում.
- իրազեկվածության բարձրացում և աջակցություն 2021 թվականին ԵՄ-ում ներդրված էլեկտրոնային կոմերցիայի համար ԱԱՀ փաթեթին պատրաստվելուն.
- անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում առկա խնդիրների լուծում։
Ի լրումն, Վրաստանում EU4Digital-ի պիլոտային գործողության ուշադրության կենտրոնում եղել են կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները՝ ԵՄ-ի հետ էլեկտրոնային կոմերցիայի գործում նրանց աջակցելու համար։
Կարդացեք ավելին՝ EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային գործողության գաղափարի և նպատակի մասին:
Ինչպե՞ս է գործարկվել պիլոտային գործողությունը
Պիլոտային գործողության ընթացքում արևելյան գործընկեր երկրները ներկայացնող վաճառող ընկերություններն իրականացրին հետևյալ քայլերը.
- Ապրանքի տեղակայում վիրտուալ պահեստում: Վաճառող ընկերություններն օգտագործում են նորաստեղծ վիրտուալ ազգային պահեստը՝ Գերմանիայում առցանց վաճառքի նպատակով ապրանքներ ավելացնելու համար: Նրանք ստեղծում են ապրանքների նկարագրությամբ կենտրոնացված ցանկ՝ ինչպես առևտրային հարթակում զետեղելու, այնպես էլ մաքսային նպատակներով:
- Գերմանական առևտրային հարթակում ապրանքների զետեղում: Հաջորդիվ, վիրտուալ պահեստի ներդաշնակեցված ապրանքացանկն ուղարկվում է գերմանական eBay-ին՝ դրանք վաճառելու նպատակով առևտրային հարթակում զետեղելու համար։
- Ապրանքի ձեռք բերում։ Հենց որ eBay-ում տեղի է ունենում գնում, պիլոտային վիրտուալ պահեստն իրական ժամանակում ավտոմատ կերպով պարտադիր և անհրաժեշտ տվյալներ է գեներացնում մաքսային մարմինների, ներմուծման տուրքերի, տրանսպորտային անվտանգության և ապրանքի անվտանգության փաստաթղթերի համար:
- Ապրանքային տվյալների փոխանակում: Գեներացված տվյալները պիլոտային լուծման միջոցով փոխանցվում են լոգիստիկ և տրանսպորտային մատակարարներին, որպեսզի նրանք կարողանան ավարտին հասցնել գնված ապրանքների ֆիզիկական առաքումը գնորդներին: Այսպիսով, վաճառող ընկերություններն ապրանքի տվյալները միայն մեկ անգամ են մուտքագրում վիրտուալ պահեստում, իսկ վերջինն այդ տվյալներով կիսվում է՝ գործարքն ավարտելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆ
Պիլոտային գործողության շրջանակներում ադրբեջանական «ISAR» ՍՊ ընկերությունը վաճառեց փայտե ձեռագործ սեղանի օրգանայզեր, որը գնորդին առաքվեց 5 օրվա ընթացքում։ Առաքման ողջ ժամանակահատվածում գերմանացի գնորդն իր ձեռք բերած ապրանքի շարժին առցանց հետևելու հնարավորություն ուներ։

ՎՐԱՍՏԱՆ
Վրաստանից պիլոտային գործողությունում ներգրավված էին կանանց կողմից ղեկավարվող երկու բիզնեսներ։ Մանկական հագուստի RKO ապրանքանիշը վաճառեց 100 տոկոսով ձեռքով գործված օձիք: Բնակարանամուտի համար էկոլոգիապես մաքուր նվերների Funduki խանութն էլ բանանի ոճով իրանի պայուսակ վաճառեց: Ակնկալվում է, որ երկու ապրանքներն էլ գնորդին կհասնեն 1-2 շաբաթվա ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆ
Գուլպաների վաճառքով զբաղվող հայկական Zeal Socks-ը նույնպես կմասնակցի պիլոտային գործողությանը՝ մայիսի վերջին իր ապրանքը վաճառելով Գերմանիայում։
Էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային գործողության արդյունքների հետագա առաջխաղացում
Ապրանքային տվյալների թվային փոխանակումը 2021 թվականի հուլիսից ԵՄ-ում դառնում է պարտադիր, քանի որ փոստային և մաքսային փաստաթղթերը պետք է ունեն թվային տեսք: Պիլոտային վիրտուալ պահեստը վաճառողներին աջակցում է ապրանքի վերաբերյալ թվային տվյալները մուտքագրել միայն մեկ անգամ և դյուրացնում է այդ տվյալների փոխանակումը փոստային և մաքսային կառույցների հետ:
EU4Digital-ը համագործակցում է գերմանական ասոցիացիայի հետ, որն անդամակցում է Ecommerce Europe-ին, և որին աջակցում են ավելի քան 30,000 գերմանական ՓՄՁ-ներ: Գերմանական գործընկերները շարունակաբար ներգրավված են պիլոտային ծրագրում, խթանում են այն և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում լուծման ապագա ընդլայնման առնչությամբ:
Հետագա քայլեր
Որպես հաջորդ քայլ՝ EU4Digital-ը հունիսի սկզբին պիլոտային գործողություն է սկսում Ադրբեջանի և Վրաստանի միջև, որպեսզի ուսումնասիրի, թե ինչպես կարող է վիրտուալ պահեստն աջակցել Արևելյան գործընկերության տարածաշրջանում էլեկտրոնային կոմերցիային:
Պիլոտային գործողության ավարտից հետո EU4Digital-ի թիմը կտրամադրի հետագա առաջարկություններ անհրաժեշտ օրենսդրական, կազմակերպական և տեխնիկական փոփոխությունների վերաբերյալ` արտադրության մեջ պիլոտային լուծումը ներդնելու, ինչպես նաև այլ արևելյան գործընկեր երկրներում ընդլայնվելու համար: