EU4Digital-ի հանդիպում՝ նվիրված էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակմանը

  • Ամսաթիվ: 10/01/22
  • Կիսվել:

2021 թվականի դեկտեմբերի 30-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կազմակերպել էր վիրտուալ միջոցառում՝ նվիրված էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակմանը: Սա տարվա կտրվածքով հինգերորդ վիրտուալ միջոցառումն էր՝ էլեկտրոնային առողջապահության ոլորտում ծրագրված համագործակցության միջոցառումների շարքում: Դրա նպատակն էր համախմբել էլեկտրոնային առողջապահական ցանցի՝ Արևելյան գործընկերության վեց երկրները ներկայացնող անդամներին՝ համագործակցության հնարավորություններ ընձեռելով էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման հարցում:

Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը ցանցի հետ կիսվեց 2022 թվականին նախատեսված միջոցառումների ծրագրով՝ ուղղված էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման ուղեցույցների իրականացման առաջընթացին հետևելուն: Այնուհետև EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը հանդես եկավ էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերաբերյալ առաջարկությունների շնորհանդեսով՝ կապված հիմնական ռազմավարական ուղղությունների հետ: Հաշվի առնելով Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահական ոլորտում արձագանքման ենթակա իրական խոչընդոտները՝ EU4Digital-ի թիմը սահմանեց էլեկտրոնային առողջապահության էկոհամակարգի ներդաշնակեցված և փոխգործելի վեց կառուցվածքային տարրեր: Դրանցից յուրաքանչյուրի ներկայացումից հետո արվեցին առաջարկություններ, որոնք կօգնեն հաղթահարել էլեկտրոնային առողջապահության ոլորտում առկա մարտահրավերները:

Միջոցառման երկրորդ մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության հարցերով երկարամյա փորձագետ դոկտոր Էնրիկե Մարտինսը հանդես եկավ Եվրոպայում (Ավստրիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Պորտուգալիա) էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերաբերյալ ակնարկով: Այս երկրներում մշակված էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունները համեմատվեցին տարբեր հիմքերով, այդ թվում՝ օրենսդրական և կազմակերպչական մոտեցում, հեռաբժշկություն, հիվանդների համար տվյալների հասանելիություն, eHDSI՝ փոխգործելիության համար, առողջապահական տեղեկատվության ստանդարտներ և IHE պրոֆիլների օգտագործում, բժշկական պատկերներ (PACS), անդրսահմանային էլեկտրոնային առողջապահության ծառայությունների ներդրում և էլեկտրոնային առողջապահության ու հանրային հատվածի փոխգործելիություն:

Միջոցառման վերջնամասում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներին առաջարկվեց հանդես գալ էլեկտրոնային առողջապահության զարգացման ազգային ռազմավարական ծրագրերի մասին հակիրճ ակնարկով՝ շեշտը դնելով տեսլականի և պլանավորված հիմնական գործողությունների վրա: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի էլեկտրոնային առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կիսվեցին իրենց ռազմավարական ծրագրերով և առաջնահերթություններով։

Էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության ընդհանուր ուղեցույց

Նորություններ

Ցուցադրել բոլորը