2020 թվականի հունվարի 28-ին, 29-ին և 30-ին Ֆրանսիայի Լիլ քաղաքում կկայանա կիբերանվտանգության և թվային վստահության հարցերով առաջատար եվրոպական իրադարձություններից մեկը՝ Կիբերանվտանգության միջազգային ֆորումը (FIC):
Այն ոչ միայն եվրոպական կիբերանվտանգության էկոհամակարգի ներսում խորհրդածությունների և փոխանակումների խթանմանն ուղղված միջոցառում է, այլև առևտրային տոնավաճառ է՝ նախատեսված կիբերանվտանգության լուծումների գնորդների ու մատակարարների համար: Վերջին այդպիսի միջոցառումն ընդունել է մոտ 10,000 այցելուի՝ 80 երկրներից:
Այս տարվա թեման կրում է «Մարդ արարածը՝ կիբերանվտանգության կենտրոնում» խորագիրը:
Կիբերանվտանգության միջազգային ֆորումը հետապնդում է հետևյալ նպատակները.
- ՍԿՍԵԼ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՎԵՃ՝ մեկտեղելով թվային փոխակերպման դերակատարներին, ռիսկերի կառավարման մասնագետներին, անվտանգության մասնագետներին, ճարտարապետներին, ծրագրավորողներին, իրավաբաններին…
- Արագացնել ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ զարգացումը.
- ԽԹԱՆԵԼ նորարարությունները թվային վստահության ծառայություններում.
- ԽՐԱԽՈՒՍԵԼ կիբերանվտանգության համապարփակ մոտեցմանը՝ կազմակերպությունների թվային փոխակերպման գործանթացին աջակցելու նպատակով.
- ԽԹԱՆԵԼ «վերևից ներքև» և «ներքևից վերև» կիբերանվտանգության համակցված մոտեցմանը.
- ԿԵՐՏԵԼ ՍԻՆԵՐԳԻԱՆԵՐ տարբեր էկոհամակարգերի միջև՝ մասնավոր և հանրային հատվածների, արդյունաբերության և գիտության, ինչպես նաև դերերի ու «մասնագիտությունների» միջև կամուրջների ստեղծման միջոցով: