ԵՄ-ն դեկտեմբերի 14-15-ին «Հաճախականության տիրույթների համատեղ օգտագործումը 5G ցանցերի համատեքստում» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով է կազմակերպում Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների ազգային կարգավորող մարմինների և այլ համապատասխան գերատեսչությունների համար:
Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի` ԹԱՅԵՔՍ-ի կազմակերպած առցանց աշխատաժողովի նպատակն է ներկայացնել հաճախականության տիրույթի կառավարման և ԵՄ անդամ երկրներում դրա շուտափույթ ներդրման վերաբերյալ ԵՄ կարգավորող դաշտի նորույթները:
Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Պորտուգալիայից, Լիտվայից և Չեխիայից ԹԱՅԵՔՍ-ի փորձագետները կկիսվեն 5G ցանցերի համատեքստում ռադիոհաճախականության տիրույթների համատեղ օգտագործման և հաճախականության տիրույթների աճուրդի իրենց ազգային փորձով: