«EU4Digital» նախաձեռնությունը հունիսի 12-ից 13-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կազմակերպել էր աշխատաժողով՝ «EU4Digital»-ի վստահության և անվտանգության ցանցի վերաբերյալ:
Աշխատաժողովի հիմնական նպատակը վստահության և անվտանգության տիրույթում երկրների առաջնահերթությունների ու մարտահրավերների շուրջ տեղեկատվության թարմացումը, ցանցի աշխատանքային ծրագրի հետ կապված ընդհանուր առաջնահերթությունների բացահայտումը, ինչպես նաև ցանցի՝ 2019 թվականի համար նախատեսված գործունեության (այդ թվում՝ փորձնական նախագծերի) քննարկումն էր:
Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր վստահության վերաբերյալ հարցերի քննարկմանը, իսկ երկրորդը՝ կիբերանվտանգությանն առնչվող թեմաներին: Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ԱլԳ բոլոր վեց երկրներից:
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրեցին կիբերանվտանգության ոլորտում ԵՄ թարմացված քաղաքականությունը, ինչպես նաև Հանձնաժողովի վերջին նախաձեռնություններն էլեկտրոնային նույնականացման, աուտենտիֆիկացման և վստահության ծառայությունների (eIDAS) ուղղությամբ: ԱլԳ երկրները կիսվեցին ինչպես կիբեր ոլորտում, այնպես էլ թվային վստահության տիրույթում վերջին զարգացումներով:
Վստահության և անվտանգության ուղղությամբ գործընկեր երկրների առաջնահերթությունների, ինչպես նաև «EU4Digital»-ի վստահության և անվտանգության ցանցի կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի շուրջ քննարկումներն «EU4Digital»-ի ծրագրային թիմին հնարավորություն տվեցին ավելի լավ սահմանել ծրագրի կառուցվածքն ու թիրախային արդյունքները՝ հանուն սիներգիկ և սահուն համագործակցության ապահովման: