Դեկտեմբերի 9-ին «EU4Digital» ծրագիրն էլեկտրոնային առևտրի ցանցի 9-րդ աշխատաժողովի շրջանակներում կանցկացնի վիրտուալ միջոցառում՝ eDelivery լուծումը ներկայացնելու համար:
Էլեկտրոնային առևտրի ուղղությամբ «EU4Digital» ծրագրի գործունեության ուղղություններից մեկն էլեկտրոնային առաքման (eDelivery) խողովակի միջոցով բիզնեսների միջև (B2B) հաշիվ – ապրանքագրերի տվյալների փոխգործունակ, անվտանգ և հուսալի եղանակով փոխանակման պիլոտավորումն է: Տեսնելու համար, թե ինչպես է գործնականում աշխատում էլեկտրոնային առաքման պիլոտային ծրագիրը, 2020 թ.-ի դեկտեմբերի 9-ին (ԿԵԺ 12.30 – 13.30) կկազմակերպվի վիրտուալ ցուցադրություն:
Սույն ցուցադրության նպատակը պիլոտային ծրագրի ներկայացումն է Արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչներից կազմված առավել լայն լսարանին, ովքեր կարող են օգուտ քաղել ոչ միայն բիզնեսների միջև, այլև պետական կառավարման մարմինների և քաղաքացիների համար հաշիվ – ապրանքագրերի տվյալների փոխանակման նմանատիպ լուծման ներդրումից: EU4Digital-ը կներկայացնի eDelivery լուծումը, դրա կիրառելիությունն ու օգուտները` ցուցադրելով, թե ինչպես են ստանդարտացված հաշիվ ապրանքագրերը Peppol eDelivery ցանցի միջոցով փոխանակվում Ուկրաինայի և Լեհաստանի ընտրված ընկերությունների միջև:
Բացի այդ, կներկայացվի նաև լրացուցիչ երկրների միջև փոխանակման հնարավորությունը` ի ցույց դնելու համար, որ երբ երկիրն էլեկտրոնային առաքման մուտքի կետ է ստեղծում, այն տվյալների փոխանակման հնարավորություններ է բացում ցանցի ցանկացած անդամի հետ (ԵՄ 31 անդամ պետություն և ոչ միայն):
Միջոցառումը կհավաքի տարաբնույթ մասնակիցների, այդ թվում (և ոչ միայն) Արևելյան գործընկեր երկրների նախարարությունների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների:
Ներկայացված նյութի, ինչպես նաև քննարկված հարցերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կտրամադրվեն միջոցառումից հետո: