2019 թվականի նոյեմբերի 27-ին Ռիգայում (Լատվիա) կկայանա «EaPeReg» ցանցի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) 14-րդ լիագումար նիստը: Որպես «EaPeReg» ցանցի փոխնախագահ և հյուրընկալող կողմ՝ միջոցառումը կկազմակերպի երկրի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ:
Լիագումար նիստի հիմնական նպատակն է քննարկել հետևյալ թեմաները.
- «EaPeReg»-ի 2019թ. աշխատանքի գնահատում.
- «EaPeReg»-ի 2020թ. գործունեության պլանավորում.
- Փորձագիտական աշխատանքային խմբերի զեկույցներ.
- «EU4Digital» ծրագրի գործունեության վերաբերյալ ծրագրի փորձագետների ներկայացումներ.
- Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «EaPeReg»-ի և ՀՄՄ-ի միջև.
- Եվրոպական միջերկրածովյան կարգավորողների խմբի (EMERG) ներկայացում.
- 2020 թվականի համար «EaPeReg» ցանցի նախագահի և փոխնախագահի ընտրություն.
- Ցանցի զարգացման հետ կապված մի շարք այլ գործողություններ:
Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունը գործակցում է «EaPeReg»-ի հետ՝ աջակցելով մինչև 2020 թվականը Արևելյան գործընկեր երկրների միջև ռոումինգի ընդհանուր տարածության ստեղծման, ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդման և հաճախականությունների բաշխման համակարգված ռազմավարությունների մշակման ջանքերին: