ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման միջոցառում
Ամսաթիվ:
11/11/19 to 13/11/19
«EU4Digital» ծրագիրը նոյեմբերի 11-ից 13-ը Իսպանիայի
Մալագա քաղաքում կայանալիք «Կոնվերգենցիա:
Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի շրջանակում կհյուրընկալի
ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատմանն ուղղված 1-ին միջոցառումը՝ ԱլԳ
տարածաշրջանի նորաստեղծ (ստարտափ) և ընդլայնվող (սքեյլափ) ընկերությունների,
գործարար ասոցիացիաների, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպությունների և
քաղաքականություն մշակողների համար, որոնք կապված են բլոկչեյն տեխնոլոգիաների հետ:
Բլոկչեյնի
համաշխարհային համաժողովում կանցկացվի նաև «ԱլԳ տարածաշրջան. թվային նորարարությունները,
բլոկչեյն տեխնոլոգիաները և ընդլայնվող ընկերությունները՝ զարգացող շուկաներում»
խորագրով պանելային քննարկում: Այս քննարկման նպատակը զարգացող շուկաներում տնտեսական
աճի և սոցիալական զարգացման խթանման գործում թվային նորամուծությունների ու տեխնոլոգիաների
ունեցած դերի վերաբերյալ փորձով փոխանակվելն է: Քննարկումը հատուկ ուշադրության
կարժանացնի Արևելյան գործընկերության երկրներին՝ «EU4Digital» ծրագրի համատեքստում,
և նորարարական քաղաքականության, թվային նորարարությունների էկոհամակարգերի ու
զարգացող շուկայական տնտեսություններում խորը տեխնոլոգիական ստարտափների և
ՓՄՁ-ների ընդլայնման գործընթացների հետ կապված թեմաներին:
Միջոցառման նպատակը.
Հասկանալ այն մարտահրավերները, որոնց կարող են բախվել թվային
նորարարությունները / տարատեսակ շահագրգիռ կողմերը՝ համաշխարհային բլոկչեյն համայնքում
ներգրավվելիս.
Դյուրացնել բլոկչեյն տեխնոլոգիաների ԱլԳ համայնքի
ստեղծումը (ԱլԳ բլոկչեյն տեխնոլոգիաների աշխատանքային խումբ).
Նպաստել բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային օրակարգի
վերաբերյալ առավել խորքային գիտելիքներին՝ ԱլԳ շահագրգիռ կողմերի շրջանում.
Նպաստել ԱլԳ մասնակիցների հանդիպմանը Բլոկչեյն
տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասնակիցների հետ.
Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համայնքի դատին
ներկայացնել ԱլԳ բլոկչեյն ստարտափները / սքեյլափները.
Պիլոտավորել կապերի հաստատման սխեմաները / եղանակները՝
«EU4Digital» ծրագրի համատեքստում:
Ակնկալվող
արդյունքներ.
ԱլԳ շահագրգիռ կողմերը կընդլայնեն իրենց կապերը Բլոկչեյն տեխնոլոգիաների
համաշխարհային համաժողովի մասնակիցների հետ
Կստեղծվի ԱլԳ բլոկչեյն
տեխնոլոգիաների աշխատանքային խումբ, որը Եվրոպական հանձնաժողովի համար որպես միասնական
կոնտակտային կենտրոն կծառայի՝ ԱլԳ տարածաշրջանում բլոկչեյն տեխնոլոգիաների հետ
կապված հիմնահարցերի համար
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: