Արևելյան գործընկերության քաղաքականության նոր նպատակադրումներ՝ 2020 թ.-ից հետո ժամանակահատվածի համար. թվային փոխակերպումն առանցքային առաջնահերթություններից մեկն է
Նոր քաղաքականության
նպատակադրումներն ուղղված են Արևելյան գործընկերության վեց երկրների հետ առևտրի
ավելացմանը, կապի ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրման խորացմանը՝ ժողովրդավարական
հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, շրջակա միջավայրի և կլիմայի
ճկունության ապահովման, թվային փոխակերպմանն աջակցելու և արդար ու ներառական
հասարակությունների խթանման միջոցով:
Քաղաքականության
հինգ առաջնահերթություններն են.
Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է Միասին՝ հանուն ճկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների
Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության և
անվտանգության
Գործընկերություն,
որը «ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է»
Միասին՝
հանուն շրջակա միջավայրի և կլիմայի ճկունության
Գործընկերություն,
որը ԿԱՊ
Է ԱՊԱՀՈՎՈՒՄ Միասին՝ հանուն ճկուն թվային փոխակերպման
Գործընկերություն,
որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է Միասին՝ հանուն ճկուն, արդար և ներառական
հասարակությունների
Թվային նպատակադրման
առնչությամբ Եվրոպական հանձնաժողովը մանրամասնում է. «ԵՄ հարևանության տարածքում
ուժեղ թվային ներկայությունն աճի և կայուն զարգացման խթանման հնարավորություն կտա:
Այս առումով ԵՄ-ն կշարունակի ներդրումներ կատարել գործընկեր երկրների թվային
տրանսֆորմացիայի ուղղությամբ՝ ԵՄ օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան,
և կաջակցի գերնորարարական թվային ստարտափների ընդլայնմանը տարածաշրջանում: ԵՄ-ն
կշարունակի նաև աջակցել ու օժանդակել գործընկեր երկրների կիբերճկունությանը»:
Ինչպե՞ս է ԱլԳ նոր քաղաքականությունն արձագանքելու թվային փոխակերպման խնդրին: Ինչպես նշված է Եվրոպայի թվային ապագայի ձևավորման ռազմավարությունում, թվային փոխակերպումը կարող է աճի և կայուն զարգացման հնարավորություն ընձեռել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ գործընկեր երկրների համար: Ահա թե ինչու է ԵՄ-ն՝ իր օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան, պատրաստվում ներդրումներ իրականացնել գործընկեր երկրների թվային փոխակերպման գործընթացում: ԵՄ-ն նպատակ
ունի նաև գործընկեր
երկրների շրջանում տարածել միասնական թվային շուկայի առավելությունները: Սա
հնարավորություն կտա բարելավել թվային ենթակառուցվածքների և ծառայությունների
հասանելիությունն ու քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների և
կառավարման որակը, ընդլայնել լայնաշերտ կապի ենթակառուցվածքները (հատկապես՝
մարզերում և հեռավոր շրջաններում), ինչպես նաև ամրապնդել էլեկտրոնային
կառավարումը:
Նոր քաղաքականության
մասին հայտարարելիս` ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է. «Մեր հարևանների ուժը նաև Եվրոպական միության
ուժն է. Արևելյան գործընկերությունը շարունակում է լինել ԵՄ արտաքին
քաղաքականության կարևորագույն տարրը: Մեր առաջարկներն էլ ավելի կամրապնդեն
գործընկեր վեց երկրներին՝ արտացոլելով մեր ընդհանուր առաջնահերթություններն ու
մարտահրավերները՝ միաժամանակ շեշտը դնելով բոլոր քաղաքացիների համար շոշափելի և
դրական արդյունքների ապահովման վրա»:
Քաղաքականության նոր
նպատակադրումներն ի հայտ են եկել 2019 թվականի ընթացքում անցկացված Արևելյան
գործընկերության ապագայի վերաբերյալ կառուցվածքային խորհրդակցությունների
արդյունքում՝ անդամ պետությունների, գործընկեր երկրների, քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների, գիտնականների և գործարար կառույցների ու
ֆինանսական հաստատությունների լայն և ընդգրկուն մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ,
կա լայն համաձայնություն, որ Արևելյան գործընկերության քաղաքականության ներկայիս շրջանակը
հուսալի է և մարդկանց համար շոշափելի օգուտներ է ապահովում:
Եվրոպական
հանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործերի ծառայությունն ակնկալում են, որ անդամ
պետությունները և գործընկեր երկրները կաջակցեն առաջարկին՝ աչքի առաջ ունենալով
2020 թվականի հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը
թիրախային արդյունքների նոր համախմբի մշակման մանդատ կշնորհի՝ ներկայիս «20
թիրախային արդյունք 2020 թվականի համար» շրջանակի հիման վրա:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: