«Կիբերանվտանգության ուղեցույց արևելյան գործընկեր երկրների համար». EU4Digital-ի զեկույցն՝ արևելյան գործընկեր երկրներում կիբերանվտանգության դիմակայունության ամրապնդման վերաբերյալ

  • Ամսաթիվ: 15/12/20
  • Կիսվել:

Արևելյան գործընկերության երկրները, ինչպես աշխարհի շատ այլ պետություններ, վերջին տարիներին դարձել են կիբերհարձակումների և անվտանգային այլ միջադեպերի թիրախ: EU4Digital-ի կողմից վերջերս հրապարակած «Կիբերանվտանգության ուղեցույց Արևելյան գործընկեր երկրների համար» զեկույցում ուսումնասիրվում են վերացման ենթակա հիմնական խոչընդոտներն ու բացերը, ինչպես նաև գործընկեր երկրներից յուրաքանչյուրում կիբերանվտանգության դիմակայունության ամրապնդման հիմնական մարտահրավերները և այդ ուղղությամբ առաջարկությունները:

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են եվրոպական շուկաներում աճի հիմնական գրավականը: Սահմանների ներսում և դրանցից դուրս պետական կառավարման մարմինների միջև տվյալների ու ծառայությունների փոխանակումը, մի կողմից, բարձրացնում է դրանց արդյունավետությունը և խթանում բիզնեսի ու քաղաքացիների ազատ տեղաշարժը, բայց մյուս կողմից` պահանջում է բոլոր տվյալների ու համակարգերի պատշաճ պաշտպանություն: Հետևաբար, տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովումը դարձել է առանցքային խնդիր: Քանզի կիբերսպառնալիքներն անընդհատ աճում և աղետալի ազդեցություն են ունենում տվյալների վրա, անհրաժեշտ է դառնում ապահովել ցանցային ու տեղեկատվական համակարգերի անվտանգությունն` առցանց տնտեսությունը գործուն պահելու և բարեկեցություն ապահովելու համար: Կիբերտարածքը բաց և կայուն պահելու համար աճում է նաև պետությունների ու նրանց քաղաքացիների ամբողջականությունն ու անվտանգությունը չարամիտ կիբեր գործողություններից պաշտպանելու անհրաժեշտությունը:

Բիզնեսի և տնտեսության համար թվայնացումը ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն է: Թվային տեխնոլոգիաների առաջարկած սահմաններ չունեցող լայն հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար բոլոր պետությունները պետք է նույն պատկերացումներն ունենան նշված ոլորտներում անվտանգության ապահովման միջոցառումների և չափորոշիչների մասին: Նրանք պետք է աշխատեն մի շարք ուղղություններում՝ կիբեր դիմակայունությունը խթանելու համար, ինչը նշանակում է, որ նրանք պետք է մշակեն և ընդունեն ցանցային անվտանգության տեղեկատվության մասին հատուկ օրենքներ, պատրաստեն կիբերտարածքում բիզնեսի զարգացման պատշաճ կազմակերպչական և իրավական դաշտ, իրականացնեն կիբերանվտանգությանն ուղղված համապատասխան միջոցառումներ, գիտակցեն կիբերսպառնալիքների ռիսկերը և արձագանքեն կիբերանվտանգության դեմ հարձակումներին: Քանի որ երկրների միջսահմանային համագործակցության և ծառայությունների ազատ տեղաշարժի կարևորությունն օրեցօր ավելանում է, կարևոր է դառնում այս անցումային փուլում նաև արևելյան գործընկեր երկրներին ներառելն ու ուղեկցելը:

«EU4Digital» ծրագիրը կատարել է տարածաշրջանում կիբերտարածքի պաշտպանվածության և անվտանգության ապահովման պատրաստության ու կարողությունների վերաբերյալ գնահատում և առաջարկել է այդ ուղղություններով բարելավումներ անելու գաղափարներ: Գնահատման մեջ նկարագրվում է արևելյան գործընկեր երկրներում կիբերանվտանգության քաղաքականության և միջոցառումների իրականացման ներկա վիճակը: Լրացուցիչ փորձ է արվել արևելյան գործընկեր երկրների կողմից արդեն իսկ ներդրված պետական նորմատիվ ակտերում, քաղաքականություններում և անվտանգության միջոցառումներում առկա բացերի և թույլ կողմերի մասին ակնարկներ ներկայացնելու, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում կիբերանվտանգության լուծումների հասունության անհատական աստիճանը որոշելու ուղղությամբ: Ավելին, կիբերանվտանգության բնագավառում Արևելյան գործընկեր երկրների ազգային իշխանություններին տրամադրված դրական փորձի և առաջարկությունների փաթեթը կնպաստի գործընկեր երկրների միջև ավելի ամուր և դիմակայուն կիբերտարածքի ձևավորմանը և կնվազեցնի ցանցերի ու տեղեկատվական համակարգերի ընդհատման կամ խափանման ռիսկերը:

Հրապարակված զեկույցը հասանելի է այստեղ:

Նորություններ

Ցուցադրել բոլորը