Ճկուն թվային փոխակերպմանն աջակցությունը հանրային քաղաքականության հինգ առաջնահերթություններից մեկն է, որոնք առանձնացվել են մարտի 18-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածված 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումների մասին առաջարկում:
Նոր քաղաքականության նպատակադրումներն ուղղված են Արևելյան գործընկերության վեց երկրների հետ առևտրի ավելացմանը, կապի ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրման խորացմանը՝ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, շրջակա միջավայրի և կլիմայի ճկունության ապահովման, թվային փոխակերպմանն աջակցելու և արդար ու ներառական հասարակությունների խթանման միջոցով:
Քաղաքականության հինգ առաջնահերթություններն են.
- Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է
Միասին՝ հանուն ճկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների - Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության և անվտանգության - Գործընկերություն, որը «ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է»
Միասին՝ հանուն շրջակա միջավայրի և կլիմայի ճկունության
- Գործընկերություն,
որը ԿԱՊ
Է ԱՊԱՀՈՎՈՒՄ
Միասին՝ հանուն ճկուն թվային փոխակերպման - Գործընկերություն,
որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է
Միասին՝ հանուն ճկուն, արդար և ներառական հասարակությունների
Թվային նպատակադրման առնչությամբ Եվրոպական հանձնաժողովը մանրամասնում է. «ԵՄ հարևանության տարածքում ուժեղ թվային ներկայությունն աճի և կայուն զարգացման խթանման հնարավորություն կտա: Այս առումով ԵՄ-ն կշարունակի ներդրումներ կատարել գործընկեր երկրների թվային տրանսֆորմացիայի ուղղությամբ՝ ԵՄ օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան, և կաջակցի գերնորարարական թվային ստարտափների ընդլայնմանը տարածաշրջանում: ԵՄ-ն կշարունակի նաև աջակցել ու օժանդակել գործընկեր երկրների կիբերճկունությանը»:
Ինչպե՞ս է ԱլԳ նոր քաղաքականությունն արձագանքելու թվային փոխակերպման խնդրին: Ինչպես նշված է Եվրոպայի թվային ապագայի ձևավորման ռազմավարությունում, թվային փոխակերպումը կարող է աճի և կայուն զարգացման հնարավորություն ընձեռել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ գործընկեր երկրների համար: Ահա թե ինչու է ԵՄ-ն՝ իր օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան, պատրաստվում ներդրումներ իրականացնել գործընկեր երկրների թվային փոխակերպման գործընթացում: ԵՄ-ն նպատակ
ունի նաև գործընկեր երկրների շրջանում տարածել միասնական թվային շուկայի առավելությունները: Սա հնարավորություն կտա բարելավել թվային ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիությունն ու քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների և կառավարման որակը, ընդլայնել լայնաշերտ կապի ենթակառուցվածքները (հատկապես՝ մարզերում և հեռավոր շրջաններում), ինչպես նաև ամրապնդել էլեկտրոնային կառավարումը:
Նոր քաղաքականության մասին հայտարարելիս` ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է. «Մեր հարևանների ուժը նաև Եվրոպական միության ուժն է. Արևելյան գործընկերությունը շարունակում է լինել ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն տարրը: Մեր առաջարկներն էլ ավելի կամրապնդեն գործընկեր վեց երկրներին՝ արտացոլելով մեր ընդհանուր առաջնահերթություններն ու մարտահրավերները՝ միաժամանակ շեշտը դնելով բոլոր քաղաքացիների համար շոշափելի և դրական արդյունքների ապահովման վրա»:
Քաղաքականության նոր նպատակադրումներն ի հայտ են եկել 2019 թվականի ընթացքում անցկացված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ կառուցվածքային խորհրդակցությունների արդյունքում՝ անդամ պետությունների, գործընկեր երկրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գիտնականների և գործարար կառույցների ու ֆինանսական հաստատությունների լայն և ընդգրկուն մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, կա լայն համաձայնություն, որ Արևելյան գործընկերության քաղաքականության ներկայիս շրջանակը հուսալի է և մարդկանց համար շոշափելի օգուտներ է ապահովում:
Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործերի ծառայությունն ակնկալում են, որ անդամ պետությունները և գործընկեր երկրները կաջակցեն առաջարկին՝ աչքի առաջ ունենալով 2020 թվականի հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը թիրախային արդյունքների նոր համախմբի մշակման մանդատ կշնորհի՝ ներկայիս «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» շրջանակի հիման վրա:
Ծանոթագրություն. Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ 2020 թվականից հետո