Դեկտեմբերի 17-ից 18-ը Թբիլիսիում կկայանա էլեկտրոնային հմտությունների տարածաշրջանային ցանցի աշխատաժողով, որը կկազմակերպի «EU4Digital»-ը:
էլեկտրոնային հմտությունների տարածաշրջանային ցանցի աշխատաժողովի հիմնական նպատակը Արևելյան գործընկեր երկրներին թվային հմտությունների ոլորտում պատկերացումներով և վերջին մշակումներով փոխանակվելու հնարավորություն ընձեռելն ու գործընկեր երկրներում թվային հմտությունների ցուցանիշների չափման առնչությամբ գործող ելակետը քննարկելն է:
Ցանցային աշխատաժողովի հիմնական արդյունքը կլինի ԱլԳ երկրներում թվային հմտությունների չափման և կանխատեսման վերաբերյալ առկա իրավիճակի (ելակետի) առնչությամբ համապատասխան տեղեկատվության և տվյալների հավաքման «EU4Digital» հարցաշարի արդյունքների քննարկումն ու վավերացումը:
Աշխատաժողովի ընթացքում ԱլԳ երկրների ներկայացուցիչների հետ կներկայացվեն ու կքննարկվեն ՓՄՁ-ների և միկրոբիզնեսների կոմպետենցիաների շրջանակի զարգացման մեթոդաբանությունն ու առանձին ԱլԳ երկրներում Թվային հմտությունների և զբաղվածության կոալիցիայի կարգավիճակը:
Էլեկտրոնային հմտությունների տարածաշրջանային ցանցն «EU4Digital» նախաձեռնության ներքո կենտրոնանում է ԱլԳ գործընկեր երկրներում թվային հմտությունների ազգային ռազմավարությունների ձևավորման և իրականացման վրա, մասնավորապես՝ թվային զբաղվածության ազգային կոալիցիաներ հիմնելու միջոցով՝ որպես հիմք վերցնելով Եվրոպական միության «թվային հմտությունների և զբաղվածության կոալիցիայի» ձևաչափը: