2020 թվականի հոկտեմբերի 9-ին «EU4Digital» ծրագրի կողմից կազմակերպված թեմատիկ նստաշրջանում ներկայացվել են Էլեկտրոնային առևտրի ոլորտում կատարված աշխատանքն ու ապագա անելիքները: Միջոցառումը կազմակերպվել էր «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած տարեկան ժողովի շրջանակներում:
Էլեկտրոնային առևտրին նվիրված նստաշրջանին ներկա էին ավելի քան 60 մասնակիցներ, այդ թվում.
- Բանախոսներ՝ Եվրոպական հանձնաժողովից.
- EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի անդամներ.
- Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներ՝ Արևելյան գործընկեր երկրներից.
- Քաղաքացիական հասարակության ֆորումի էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձագետներ.
- Էլեկտրոնային առևտրի ոլորտի տարբեր ուղղությունների աշխատանքային խմբերի անդամներ. միջսահմանային էլեկտրոնային առևտուր (eDelivery), էլեկտրոնային մաքսային ծառայություններ (eCustoms), էլեկտրոնային կոմերցիա, թվային տրանսպորտային միջանցք (DTC):
- «EU4Digital» ծրագրի ազգային համակարգողներ՝ Արևելյան գործընկեր երկրներից:
«EU4Digital» նախաձեռնության «Էլեկտրոնային առևտուր» թեմատիկ ուղղության ղեկավար Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն խոսեց էլեկտրոնային առևտրի ոլորտում գործունեության տարբեր ուղղություններով (eDelivery, eCustoms և eCommerce պիլոտային ծրագրեր, DTC-ի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ) առաջընթացի և անելիքների մասին: Մասնավորապես, EU4Digital-ի թիմը ներկայացրեց Ղեկավար կոմիտեի վերջին ժողովից ի վեր հիմնական ձեռքբերումները, դրանց օգուտները բիզնեսի, կառավարության ու քաղաքացիների համար, ինչպես նաև ոլորտում ապագա անելիքները: Ներկայացվեց միջսահմանային էլեկտրոնային առևտրի (eDelivery) ոլորտում գործունեության առանցքային հանգրվաններից մեկը. հոկտեմբերի 9-ին հաջողությամբ մեկնարկեց eDelivery պիլոտային ծրագիրը՝ ուկրաինական և լեհական չորս
ընկերությունների միջև: Այն ներգրավված կողմերին հնարավորություն կտա տվյալներ փոխանակել ԵՄ-ի հետ և դրանից դուրս:
Ինչ վերաբերում էլեկտրոնային մաքսային ծառայություններին (eCustoms), ապա այստեղ հիմնական նվաճումներից մեկը Լիտվայի և Բելառուսի մաքսային ծառայությունների միջև երկկողմ համագործակցության ամրապնդումն է: «EU4Digital» ծրագրի ներկայացուցիչները նաև նշեցին, որ ապացուցված է SEED (Էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակում) լուծման՝ օգտագործողի կարիքներին և ազգային պահանջներին հարմարվելու ունակությունը: Ներկա պահին ընթանում են աշխատանքներ պահանջվող ճշգրտումների իրականացման ուղղությամբ, իսկ Լիտվայի և Բելառուսի միջև պիլոտային ծրագրի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերին:
Ավարտվել է թվային տրանսպորտային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, որի արդյունքում մշակվել է եռամյա ծրագիր և սահմանվել են Բալթիկ ու Սև ծովերի միջև DTC-ի ստեղծման համար նախապատրաստական գործողությունները: Այս ծրագիրը օգտագործում է Բելառուսում և Ուկրաինայում գոյություն ունեցող այն նախաձեռնությունների կարողությունները, որոնք հաստատել են DTC-ի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու իրենց պատրաստակամությունը` ԵՄ օրենսդրությանն ու մշակումներին համապատասխան: Իրականացվող ծրագրի նպատակը Բալթիկ և Սև ծովերի միջև ընկած տրանսպորտային միջանցքով լոգիստիկ տեղեկատվության համալիր և սահուն փոխանակման կազմակերպումն է: Ծրագրի բյուջեն գնահատվում է 10,5 միլիոն եվրո, իսկ դրա մեկնարկը կարող է տեղի ունենալ 2021 թվականի սկզբին:
Էլեկտրոնային կոմերցիայի հարցերով զբաղվող թիմը պատրաստել է ԵՄ-ում տվյալ ոլորտի վիճակը նկարագրող զեկույց՝ այդ թվում անդրադառնալով օրենսդրության, չափորոշիչների և էկոհամակարգի հիմնական ուղղություններին, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեն միջսահմանային B2C գործարքների համար: Այն հիմք է ծառայել Արևելյան գործընկեր երկրներում տվյալների լայնածավալ հավաքագրման համար՝ տարածաշրջանից ավելի քան 50 շահագրգիռ կողմերի ներգրավմամբ: Տրվել է ավելի քան 15 ոլորտի վերաբերող և էլեկտրոնային կոմերցիայի ողջ արժեքային շղթան ընդգրկող շուրջ 100 հարց: Ներկա պահին վերջնական տեսքի են բերվում տարածաշրջանային և ազգային մակարդակի բացերն ու առաջարկությունները: Նպատակը միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտները վերացնելն ու դրա զարգացմանը նպաստելն է, որոնց ուղղությամբ նույնպես կցուցաբերվի պիլոտային ծրագրով աջակցություն՝ նախատեսված 2020 թվականի նոյեմբերին:
Նիստի ընթացքում eTrade ցանցի համակարգողն ու Արևելյան գործընկեր երկրների այլ ներկայացուցիչներ կիսվեցին պիլոտային գործողություններին մասնակցող երկրների ավելի մեծ շրջանակ տեսնելու, ինչպես նաև պիլոտային գործողությունները տրանսպորտի այլ ձևերի (օրինակ՝ ծովային) և այլ բնագավառների (օրինակ՝ սանիտարիան և բուսասանիտարիան) վրա տարածելու իրենց ցանկությամբ:
Լրացուցիչ տեղեկատվություն
EU4Digital-ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան ժողովը կազմակերպվել էր «EU4Digital» ծրագրի կողմից` ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքների գնահատմանն ուղղված վիրտուալ նստաշրջանների շարքի ձևաչափով: Բաժանորդագրվեք լրատուին` մշտապես տեղեկացված լինելու համար: