ԵՄ «Թայեքս» գործիքի թվային քաղաքականության վերաբերյալ միջոցառումն այժմ հասանելի է վեբինարների շարքի ձևաչափով

  • Ամսաթիվ: 19/08/21
  • Կիսվել:

Եվրոպական հանձնաժողովի՝ իր ինստիտուցիոնալ օգնության գործիքների՝ Թայեքսի ու Թվինինգի վերակազմակերպմանն ուղղված ջանքերի շրջանակում արևելյան գործընկեր երկրների պետական կառավարման մարմինների համար հասանելի է Եվրամիության թվային քաղաքականության վերաբերյալ վեբինարների շարք՝ COVID-19 համավարկի վերելքի ֆոնին ԵՄ-ի փորձով ավելի արդյունավետ կիսվելու համար:

Թայեքսի՝ ԵՄ թվային քաղաքականությանն ու Կանաչ գործարքին նվիրված երկու վիրտուալ միջոցառումները առաջին անգամ վերափոխվել ու ստացել են վեբինարների տեսք: Դրանք այժմ հասանելի են ամբողջ աշխարհի պետական կառավարման մարմինների համար` Հանձնաժողովի գերակայությունները և Թայեքսի նոր թվային հնարավորությունները խթանելու համար: Փորձագիտական զեկույցներից յուրաքանչյուրը համալրված է բազմաթիվ լեզուներով ենթագրերով:

«Թայեքս» գործիքի՝ ամբողջովին վիրտուալ գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում այն կարողացել է յուրաքանչյուր միջոցառման համար միջինը 50 տոկոսով ավելի մեծ լսարան ապահովել և 58 տոկոսով ավելի շատ փորձագետներ մոբիլիզացնել, քան համավարակին նախորդած 12 ամիսներին:

Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է ձեզ ծանոթանալու վեբինարներին և դրանցով կիսվելու ձեր գործընկերների հետ:

Թվային քաղաքականության վերաբերյալ վեբինարներ

Միջոցառման օրակարգ և սլայդներ՝ europa.eu/!bD37hd

Թիզեր՝ vimeo.com/568494412 

Մաս 1 – Թվային անցման խթանում՝ vimeo.com/568567767
Մաս 2 – Եվրոպական տվյալների ռազմավարություն՝ vimeo.com/568582478
Մաս 3 – Արհեստական բանականություն՝ vimeo.com/568587221
Մաս 4 – Կիբերանվտանգություն և 5G գործիքակազմ՝ vimeo.com/568589471
Մաս 5 – Թվային ծառայությունների մասին օրենք՝ vimeo.com/568591032
Մաս 6 – Թվային կրթության գործողությունների ծրագիր՝ vimeo.com/568593065
Մաս 7 – Ընդհանուր սնուցման նախաձեռնություն՝ vimeo.com/568597505
Մաս 8 – Ոլորտային քաղաքականություն՝ vimeo.com/568599764
Մաս 9 – Միասնական շուկայի խթչընդոտներ՝ vimeo.com/568602693
Մաս 10 – Միասնական շուկայի ներդրման գործողությունների ծրագիր՝  vimeo.com/568604227
Մաս 11 – ՓՄՁ-ներին աջակցություն՝ vimeo.com/568605717
Մաս 12 – Թվային ֆինանսների ռազմավարություն՝ vimeo.com/568607452
Մաս 13 – Թվային շուկաների մասին օրենք՝ vimeo.com/568609735
Մաս 14 – Հորիզոն Եվրոպա՝ vimeo.com/568612145

Նորություններ

Ցուցադրել բոլորը