EU4Digital-ը հրապարակել է արևելյան գործընկեր երկրներում վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների գնահատումը
Ամսաթիվ: 16/12/20
«EU4Digital» ծրագիրը վերջերս հրապարակել է «Արևելյան գործընկեր երկրներում վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների իրավական և տեխնիկական հասունության գնահատում»զեկույցը, որում ներկայացված է Արևելյան գործընկեր երկրներում գործող թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման (eID) ծառայությունների իրավանորմատիվային բազայի համատեղելիությունը ԵՄ անդամ երկրներինի հետ: Բացի այդ, գնահատմամբ ուսումնասիրվել է թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների հասունությունը նորմատիվային, կազմակերպչական և տեխնիկական տեսանկյուններից՝ որոշելու այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել՝ ԵՄ-ի և արևելյան գործընկեր երկրների միջև վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների միջսահմանային փոխադարձ ճանաչումն ապահովելու համար:
Գնահատումը ցույց տվեց, որ արևելյան գործընկեր երկրների կողմից ներկայում առաջարկվող թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների մեծ մասում օգտագործվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք համատեղելի են ԵՄ անդամ պետությունների կողմից կիրառվողների հետ: Վեց գործընկեր երկրներից յուրաքանչյուրի կողմից թվային վստահության և էլեկտրոնային ծառայությունների մատուցման միջև հիմնական տարբերությունները պայմանավորված են այդ երկրներում կիրառվող իրավանորմատիվային բազայով: Տեխնիկական հասունության տեսանկյունից վերլուծության են ենթարկվել երեք հիմնական ասպեկտներ. առաջարկվող վստահության ծառայությունների տեսակները, ծածկագրման սխեմաների և ալգորիթմների տեխնիկական համատեղելիությունը, վստահության ծառայություններին աջակցող գործընթացների հասունությունը: Ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները պտտվում են տեխնիկական անվտանգության հսկողության շուրջ՝ նպատակ ունենալով բարելավել կիբերհարձակումների նկատմամբ թվային վստահության ծառայությունների մատուցումն ապահովող ենթակառուցվածքների դիմակայունությունը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: