Ուսումնասիրեք EaPConnect ծրագրի և գործընկերների ձեռքբերումները՝ երկիր առ երկիր

  • Ամսաթիվ: 19/01/21
  • Կիսվել:

ԵՄ կողմից ֆինանսավորվող EaPConnect ծրագիրը հինգ տարվա ընթացքում մեծ օգուտ է բերել արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքներին՝ Եվրոպայի հետ ներցանցային կապի ուղղությամբ անընդհատ ավելացող ծախսերի կրճատման առումով: Բայց ինչպիսի՞ն է եղել ազդեցությունը՝ երկիր առ երկիր: Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից EaPConnect-ի վեց գործընկերների ձեռքբերումներն այժմ ներկայացված են ձեր դատին հանձնված երեք առանձին նյութերում:

Յուրաքանչյուր նյութն ուղեկցվում է ծրագրի ձեռքբերումների մասին վերջերս հրապարակված և տեղական լեզվով թարգմանված տեսանյութով, գիտական հետազոտությունների օրինակներով, որոնց վրա դրականորեն են ազդել ծրագրի և տեղական գործընկերոջ աջակցությունը, ինչպես նաև EaPConnect վեբկայքում տվյալ երկրի մասին պատմող բոլոր նյութերի հարմար հղումով:

Այսպիսով, եթե ցանկանում եք երկիր առ երկիր համեմատել փաստերն ու թվերը կամ ընկղմվել որևէ երկրի ձեռքբերումների ավելի խորն ուսումնասիրության մեջ, ապա կարդացեք ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ու ASNET-ի (Հայաստան), ԱԳԱԱ Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի և AzScienceNet-ի (Ադրբեջան), ԲԳԱԱ Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտի ու BASNET-ի (Բելառուս), GRENA-ի (Վրաստան), RENAM-ի (Մոլդովա) և URAN-ի (Ուկրաինա) հոդվածներին: Դրանց բոլորի հղումները ներկայացված են ծրագրի ձեռքբերումների հիմնական էջում, որն իր հերթին կթարմացվի EaPConnect ծրագրի երկրորդ փուլի ընթացքում:

Նյութեր և տեսանյութեր

Առանձին նորությունների էջերի և ծրագրի մասին տեղի լեզուներով թարգմանված տեսանյութերի ուղղակի հղումներ.

EaPconnect-ի տեսանյութը՝ հայերեն ենթագրերով

EaPconnect-ի տեսանյութն՝ ադրբեջաներեն ենթագրերով

EaPconnect-ի տեսանյութը՝ բելառուսերեն ենթագրերով

EaPconnect-ի տեսանյութը՝ վրացերեն ենթագրերով

EaPconnect-ի տեսանյութը՝ ռումիներեն ենթագրերով

EaPconnect-ի տեսանյութն՝ ուկրաիներեն ենթագրերով

Տեսանյութը հասանելի է նաև ռուսերեն ենթագրերով:

Լրացուցիչ տեղեկատվություն

«EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միջև կապի ապահովում (EaPConnect)» ծրագիրն այժմ գտնվում է իր երկրորդ 5-ամյա փուլում: Առաջին EaPConnect ծրագիրը մեկնարկել է 2015 թ.-ի հուլիսին, իսկ երկրորդը՝ 2020 թ.-ի հուլիսի 1-ին: EaPConnect-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում:

Նորություններ

Ցուցադրել բոլորը