Էլեկտրոնային առաքման համատեղ աշխատանքային խմբի քննարկումը՝ նվիրված eDelivery պիլոտային ծրագրի հաջող ավարտին
Ամսաթիվ:
24/02/21
2021 թ.-ի փետրվարի 24-ին EU4Digital-ն էլեկտրոնային առաքման (eDelivery) պիլոտային ծրագրի եզրափակիչ միջոցառումների շրջանակներում կազմակերպում է էլեկտրոնային առաքման համատեղ միջսահմանային աշխատանքային խմբի հանդիպում:
Վիրտուալ միջոցառումը նշանավորում է Հայաստանի և Ուկրաինայի (միջ-ԱլԳ), ինչպես նաև Ուկրաինայի և Լեհաստանի (ԱլԳ-ԵՄ) միջև eDelivery պիլոտային ծրագրերի հաջող ավարտը: Հանդիպումն ունի մի քանի նպատակ.
ներկայացնել eDelivery պիլոտային ծրագրի եզրահանգումները.
կիսվել պիլոտային երկրների հետադարձ արձագանքներով և eDelivery-ի ներդրման ուղղությամբ վերջիններիս ապագա ծրագրերով.
ներկայացնել արևելյան գործընկեր երկրներում eDelivery-ի ներդրման վերաբերյալ առաջարկություններ.
քննարկել արևելյան գործընկեր երկրներում eDelivery լուծման փորձարկման և ընդլայնման հետագա հնարավորությունները:
Միջոցառումը մտադիր է հավաքել ավելի քան 40 մասնակիցների, այդ թվում՝ EU4Digital-ի փորձագետների խումբը, արևելյան գործընկեր բոլոր վեց երկրներից էլեկտրոնային առևտրի աշխատանքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև eDelivery պիլոտային ծրագրի այլ դիտորդներ:
Պիլոտային գործողությունների հաջող իրականացումը քայլ առաջ է թե՛ ԵՄ-ի, թե՛ արևելյան գործընկեր երկրների համար, քանի որ պիլոտային լուծումը տվյալների միջսահմանային փոխանակման համար բազմաթիվ առավելություններ ի ցույց դրեց: Այս օգուտները նկատվել և բարձր են գնահատվել նաև պիլոտային երկրների` Հայաստանի և Ուկրաինայի կողմից: Պարզվեց, որ միջսահմանային գործընկերների հետ թղթային հաշիվների փոխանակումը կարող է տևել մինչև 10 աշխատանքային օր, մինչդեռ eDelivery լուծմամբ այն տևում է վայրկյաններ: Հետևաբար, սա հանգեցնում է միջսահմանային բիզնես գործընկերների հետ առավել արդյունավետ հաղորդակցման և ժամանակի ու մարդկային աշխատանքի խնայողության: Թեև պիլոտային ծրագիրը պարփակված է իր շրջանակի մեջ, այսինքն՝ փորձարկում է բացառապես պիլոտային երկրների միջև ապրանքագրերի տվյալների փոխանակումը, գործողությունն ինքնին ունի ավելի լայն նպատակ, այն է՝ բոլոր վեց արևելյան գործընկեր երկրներին նախապատրաստել լուծման ամբողջական ներդրմանը և դրա հետագա ընդլայնմանը: Այդ նպատակով EU4Digital-ը եզրափակել է պիլոտային գործողությունը՝ պատրաստելով ռազմավարական ուղեցույց / առաջարկությունների զեկույց
: Զեկույցն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր գործողության մանրամասն նկարագրություններով, նախադրյալներով և առաջարկվող ժամանակացույցով քայլ առ քայլ ուղեցույց այն երկրների համար, որոնք չեն մասնակցել պիլոտային ծրագրին, բայց դիտարկում են լուծումը ներդնելու հնարավորությունը: Ավելին, դրանում մանրակրկիտ շարադրված են կոնկրետ առաջարկներ՝ ընտրված պիլոտային երկրներում eDelivery-ի հետագա ներդրման համար` հիմնվելով առանձին երկրների վերլուծության և պիլոտային գործունեության ընթացքում ձեռք բերված փորձի վրա:
Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ու առաջարկությունները հասանելի կլինեն շուտով: Մնացեք կապի մեջ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: