-
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակից կողմերը գնահատել են իրենց գործընկերության իրականացման ընթացքը՝ դրական գնահատելով «EU4Digital» եւ «Հետազոտական եւ կրթական համայնքների միացում» (EaPConnect) ծրագրերի ազդեցությունը։ Նիստի շրջանակում տրվել է նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի մեկնարկը:
Իմանալ ավելին -
26/01/2024
EaPConnect-ի գործընկեր ASNET-AM-ը նպաստում է Հայաստանի մշակութային նյութերի թվայնացմանը
Հայաստանում մշակութային նյութերի, օրինակ՝ գրքերի թվայնացումը շարունակվում է շուրջ 20 տարի: Այժմ, շնորհիվ «EU4Digital. Հետազոտական եւ կրթական համայնքների միացում (EaPConnect)» ծրագրի շրջանակներում համագործակցության, ASNET-AM ազգային հետազոտական եւ կրթական ցանցը (ԱՀԿՑ) ստացել է երկրում «dLibra» համակարգի օգտագործման բացառիկ իրավունքը, որն օգտագործողների համար մշակութային ժառանգության պահպանման մի շարք հնարավորություններ է բացում։
Իմանալ ավելին -
08/01/2024
«Journal as a service» նախաձեռնությունն աջակցում է ակադեմիական հրատարակչությանը Հայաստանում
Հայաստանի ազգային հետազոտական եւ կրթական ցանցը` ASNET-AM-ը, ներկայացրել է «Journal as a service» ամպային հաշվողական ռեսուրսների օգտագործմամբ նորարարական նախաձեռնությունը, որը ստեղծվել է «EU4Digital. Հետազոտական եւ կրթական համայնքների միացում (EaPConnect)» ծրագրի միջոցով:
Իմանալ ավելին -
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրահանգմանն են եկել 2023 թվականի նոյեմբերի 14-ին EU4Digital-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) թվային համաժողովի մասնակիցները։ Միջոցառման «Թվային ռազմավարական ինքնավարություն. թվային տեխնոլոգիաների օգտագործում՝ հասարակությունների եւ տնտեսությունների հզորացման նպատակով» խորագիրը հնարավորություն տվեց ուսումնասիրելու, թե ինչպես կարող են թվային միակցվածությունն ու արհեստական բանականության (ԱԲ) նման բեկումնային տեխնոլոգիաները խթանել նորարարությունները՝ դիմակայուն կառավարում, տնտեսություն եւ հասարակություն ապահովելու գործում։
Իմանալ ավելին -
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ուստի ռազմավարական պլանավորման, քաղաքականության ու օրենսդրության համապատասխանեցման, ինչպես նաեւ ներդրումների համակարգված մոտեցումն այժմ կարեւոր է: Սա 2023 թվականի նոյեմբերի 15-ին առցանց անցկացված EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 5-րդ տարեկան հանդիպման հիմնական ուղերձն էր:
Իմանալ ավելին -
15/11/2023
Հայ – մալավիական գիտահետազոտական եւ կրթական համագործակցություն թվային տեխնոլոգիաների ոլորտում
Հայկական ASNET-AM ազգային գիտահետազոտական եւ կրթական ցանցը (ԱՀԿՑ) 6 ամսով դարձել է իր մալավիական անալոգի՝ MAREN-ի «երկվորյակը»: Գիտելիքների փոխանակմանն ու MAREN-ի նման նոր ԱՀԿՑ-ների զարգացմանը նպաստելուն ուղղված պիլոտային ծրագրի շրջանակներում «EU4Digital. Հետազոտական եւ կրթական համայնքների միացում (EaPConnect)» ծրագրի գործընկեր ASNET-AM-ն ի թիվս այլի տրամադրում է գիտելիքային եւ տեխնիկական աջակցություն բարձր արտադրողականությամբ հաշվարկների եւ կիբեր-արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում։
Իմանալ ավելին -
09/11/2023
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։
Իմանալ ավելին -
31/03/2023
EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է գործընկերներ՝Արեւելյան գործընկերության ՓՄՁ-ներին աջակցելու համար
EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (EdTech Hub) փնտրում է պոտենցիալ գործընկերներ: Այս ծրագրի շրջանակում կստեղծվի թվային ուսուցման հարթակ, որը կներառի օգտագործողին հարմար առցանց դասընթացներ՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքներին: Ս.թ. մարտի 9-ին կայացած EU4Digital-ի 2023 թ. ՏՀՏ նորարարությունների ֆորումի ժամանակ գործարկված EdTech Hub-ը կօգնի իրականացնել ԵՄ-ԱլԳ քաղաքական ծրագիրը, այն է՝ նպաստել ԱլԳ երկրների 1 միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացմանը եւ աջակցել նշված երկրներում գործող 500 հազար ՓՄՁ-ների։
Իմանալ ավելին -
27/01/2023
Նոր քայլ դեպի Թվային տասնամյակ. ուժի մեջ է մտնում մինչև 2030 թվականի քաղաքականության ծրագիրը
«Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն ուժի մեջ է մտել։ Եվրոպական խորհրդարանը, ԵՄ անդամ պետությունները և Եվրոպական հանձնաժողովը համատեղ կոնկրետ նպատակներ և խնդիրներ են սահմանել թվային տնտեսության զարգացման այս ռազմավարական տեսլականի չորս հիմնական ոլորտներում:
Իմանալ ավելին