Էլեկտրոնային վստահություն
-
24/04/2024
Հայաստանում մեկնարկում է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագրի մեկնարկի մասին: Այս բեկումնային կրթական նախաձեռնությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Վեբ3 Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ ջանքերով: Սա զգալի առաջընթաց է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի կրթական ծրագրերում։
Իմանալ ավելին -
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակից կողմերը գնահատել են իրենց գործընկերության իրականացման ընթացքը՝ դրական գնահատելով «EU4Digital» եւ «Հետազոտական եւ կրթական համայնքների միացում» (EaPConnect) ծրագրերի ազդեցությունը։ Նիստի շրջանակում տրվել է նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի մեկնարկը:
Իմանալ ավելին -
24/02/2024
Մոլդովան միանում է 7.5 միլիարդ եվրո բյուջե ունեցող «Թվային Եվրոպա» ծրագրին
Մոլդովայի՝ «Թվային Եվրոպա» ծրագրին միանալու համաձայնագիրը երկրի բիզնեսին եւ իշխանություններին թույլ կտա դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում՝ թվայնացման նախագծերի համար 2021-2027 թվականների 7.5 միլիարդ եվրո միջոցներից։
Իմանալ ավելին -
22/02/2024
Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով, որտեղ քննարկվել են ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ մոտեցումները
2024թ.-ի փետրվարի 2-ին Երեւանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի նպատակն էր միավորել գործարար համայնքի ներկայացուցիչներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին՝ արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով:
Իմանալ ավելին -
14/02/2024
ՀՀ ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրիտանական համագործակցության հեռանկարները
ՀՀ ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել են 2024թ.-ի հունվարի 24-ին՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտում համատեղ գործակցությանը վերաբերող հարցեր՝ սկսած օրենսդրական փոփոխությունների իրագործումից մինչեւ գործնական քայլերի իրականացում, ճիշտ որոշումների կայացում եւ փորձագետների ներգրավում:
Իմանալ ավելին -
31/01/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարարը սկսել է ուսումնասիրել ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ով իր պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, 2024 թվականի հունվարին հանդիպումներ է ունեցել կառավարական գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գործող ընկերությունների հետ՝ համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։
Իմանալ ավելին -
24/01/2024
Երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպել են հասարակության մեջ արհեստական բանականության վերաբերյալ հաքաթոն
Երիտասարդ եվրոպական դեսպանների օգնությամբ 2024 թվականի հունվարի 13-14-ին կայացել է «Հաղթահարելով խզվածքը» (Bridging the Gap) հաքաթոնը, որի շրջանակում քննարկվել եւ լուծումներ են առաջարկվել արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված ամենամեծ մարտահրավերների համար: Մասնակիցները գաղափարներ են մշակել ժողովրդավարության, կրթության, շրջակա միջավայրի եւ ընդհանուր առմամբ հասարակության վրա ԱԲ-ի ազդեցության վերաբերյալ:
Իմանալ ավելին -
23/01/2024
GovTech նախաձեռնության շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համատեղ անցկացվել է «Թվայնացման աշխատարան» աշխատաժողովը
2024 թվականի հունվարի 19-ին Երեւանում կայացավ «Թվայնացման աշխատարան» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի հետ համատեղ՝ Հայաստանի «Կառավարման տեխնոլոգիաներ (GovTech)» նախաձեռնության շրջանակներում։
Իմանալ ավելին -
15/01/2024
Հայաստանում կստեղծվի նոր աշխատանքային խումբ՝ երկրի թվային փոխակերպումն առաջ մղելու նպատակով
Հայաստանի Հանրապետության վարչապետը ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած խորհրդակցությունից հետո հանձնարարել է ստեղծել ազգային աշխատանքային խումբ՝ երկրում ՏՏ ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ արդյունավետ մոդելներ մշակելու նպատակով: ՏՏ ոլորտի շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպել են պետական պաշտոնյաների հետ՝ քննարկելու, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, ինչպես նաեւ պարզելու ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը։
Իմանալ ավելին