Կոմպետենցիաների միասնական շրջանակը շատ վերացական է հնչում… Ի՞նչ է իրականում այն նշանակում, ինչպե՞ս է օգնում EU4Digital-ը և ինչպիսի՞ տարբերության դա կհանգեցնի

  • Ամսաթիվ: 06/04/20
  • Կիսվել:

Թվային կոմպետենցիաների դերը մեծանում է բոլոր ոլորտներում և հատվածներում, քանզի ՏՀՏ ոլորտի և դրա հետ կապ չունեցող ոլորտների դերերի սահմաններն ավելի ու ավելի են տարրալուծվում: ՓՄՁ-ներում և միկրոձեռնարկություններում ներգրավված մասնագետները հաճախ կատարում են բազմաթիվ աշխատանքային դերեր և (կամ) միջգերատեսչական (հիբրիդային) աշխատանքային դերեր, այդ թվում այնպիսիք, որոնք տարբեր մակարդակի թվային կոմպետենցիաներ են պահանջում:

Կոմպետենցիաների շրջանակն աջակցում է կարիերայի և ուսումնառության ուղիների, աշխատանքային դերերի, ուսումնական կարիքների և արդյունքների սահմանմանը` ընդհանուր տեղեկատվական բազայի միջոցով: Այն տարածաշրջանի ցանկացած ՓՄՁ-ի համար՝ անկախ դրա չափից կամ գործունեության ոլորտից, կծառայի որպես հստակ ուղեցույց առ այն, թե ինչպես գտնել, վերապատրաստել և հավաքագրել անհրաժեշտ թվային հմտություններ ունեցող աշխատողների: Ավելին, կոմպետենցիաների շրջանակն իր թիրախային լսարանի համար ստեղծել է թվային հմտությունների և իրավասությունների ընդհանուր լեզու՝ ՏՏ բարդ տերմինաբանությունը բացատրելով «բիզնեսի լեզվով»:

Կոմպետենցիաների շրջանակը՝

  • աջակցում է ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների աշխատողների թվային հմտությունների զարգացմանը.
  • աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մրցունակության, արտահանման ներուժի ու նորարարությունների բարելավմանը.
  • խրախուսում է ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների մասնակցությունը թվային շուկայի զարգացմանը:

քարտեր

Ցուցադրել բոլորը