էլեկտրոնային առողջապահական լուծումներ՝ COVID-19 համավարակի հաղթահարման համար. վիրտուալ աշխատաժողովում կարևորվել է իրավիճակին ուղղված համաշխարհային և Արևելյան գործընկերների արձագանքը
Ամսաթիվ: 11/05/20
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը նախորդ ամիս անցկացրել է Արևելյան գործընկերության Էլեկտրոնային առողջապահության ցանցի ներկայացուցիչների մասնակցությամբ առցանց աշխատաժողով՝ COVID-19-ի բռնկման դեմ պայքարը քննարկելու համար: Էլեկտրոնային առողջապահության թիմը կիսվել է իր պատկերացումներով առ այն, թե թվային առողջապահական տեսանկյունից ինչպես է ընթանում ճգնաժամի գլոբալ կառավարումը՝ ընդգծելով համընդհանուր միտումները, մինչդեռ Արևելյան գործընկերության երկրները կիսվել են վիրուսի դեմ պայքարում իրենց կողմից ձեռնարկված քայլերով:
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կիսվել է մի շարք ընդհանուր հիմնահարցերին ուղղված լուծումների համախմբով, ներառյալ՝ ճգնաժամային կառավարման մոբիլիզացումը, թվային առողջապահական հարթակների ու հեռաառողջապահության մատչելիությունը, ամպային և շարժական հավելվածներ տեղակայելու կարողությունն ու ճգնաժամային փորձի կառավարման համար տվյալների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման խոշորամասշտաբ հնարավորությունները` տեղեկատվության թարմացումն ու փոխանակումն ապահովելու և հեռավար աշխատանքին աջակցելու համար:
Ներկայացված ընդհանուր մոտեցումների թվում ընդգծվել է առկա ծառայությունների և ենթակառուցվածքների վերաօգտագործման կարևորությունը: Մասնավորապես՝
Էլեկտրոնային առողջապահության գոյություն ունեցող ծառայությունների օգտագործում` հիվանդի փորձի հաղորդակցման և հիվանդի ախտորոշման լրացուցիչ ուղիներ ապահովելու համար.
էլեկտրոնային ուսուցման գոյություն ունեցող հարթակների օգտագործում՝ բուժաշխատողների համար կառուցվածքային բովանդակության նկատմամբ հասանելիության միասնական կետի ապահովման և այդպիսով COVID-19-ի վերաբերյալ հետազոտական տեղեկատվության ու թարմացումների արագ տարածումը հնարավոր դարձնելու համար:
Թիմն արձանագրել է, որ գոյություն ունեցող ենթակառուցվածքները խնդիրների են բախվել ընթացիկ խիստ կարիքային վիճակին հարմարվելու գործընթացում, և որ առողջապահության ոլորտի բարեփոխումներն ու թվային փոխակերպումները, հետևաբար, այս ճգնաժամից հետո պետք է շարունակություն ունենան, թեև՝ այլ ճանապարհով: Ճգնաժամի կառավարման առաջին անհրաժեշտությունների թվում նշվել են ինտեգրված գործառնությունները, տվյալների կառավարման և վերլուծության գործիքներն ու տարբեր շահառուների շրջանում 360 աստիճանի փորձի կառավարումը:
Արևելյան գործընկերության երկրների կողմից ներկայացված հիմնական կիրառված լուծումները հետևյալն էին.
Բոլոր երկրները պետական մակարդակով մոբիլիզացրել են COVID-19 տեղեկատվական կենտրոններ.
Մշտադիտարկման ու տվյալների հավաքման համակարգերի տեղակայում և համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վահանակների տեսքով ընդհանուր տվյալների շտեմարանի հրապարակում.
Բջջային հավելվածների տեղակայում (օրինակ՝ AI, չատբոտ) հիվանդների բժշկական տեսակավորման, կոնտակտային անձանց և շփման շրջանակի առանձնացման համար.
Վիրուսի տարածումը սահմանափակելու համար մի շարք երկրներ օգտագործել են հեռահաղորդակցության օպերատորների տվյալները` հիվանդների կողմից սահմանված միջոցառումներին հետևելու և մշտադիտարկման համար.
Այն երկրները, որոնք ունեին էլեկտրոնային առողջապահության գործող ազգային հարթակներ, կարողացել են վերաօգտագործել առկա ենթակառուցվածքները վիրտուալ խնամքի սցենարներում (օրինակ՝ էլեկտրոնային դեղատոմս, լաբորատոր թեստերի էլեկտրոնային ուղեգրեր, հեռաառողջապահություն և այլն), որպեսզի խուսափեն խնամքի ծառայություններ մատուցողներին հիվանդների անհարկի այցելություններից.
Միջգերատեսչական համագործակցության ակտիվացում (օրինակ՝ դեղերի նշանակման էլեկտրոնային դեղատոմսի համակարգի և դրանք հիվանդներին առաքման համար ազգային փոստային ծառայությունների համադրում).
Գաղափարների և լուծումների գեներացման համար լայնորեն օգտագործվել են նաև հաքաթոնները:
Ներկայացված լուծումներն ընդհանուր գաղափարներ և նորարարական մոտեցումներ էին պարունակում ինչպես առկա ենթակառուցվածքների և ծառայությունների վերաօգտագործման, այնպես էլ նոր լուծումների արագ տեղակայման ունակության առումով: Աշխատաժողովն ապահովեց ընդհանուր քննարկումային հարթակ՝ նշված բոլոր արժեքավոր պրակտիկաներով կիսվելու համար:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: