Թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծման ու կառավարման վերաբերյալ «EU4Digital» ծրագրի դասընթաց

  • Ամսաթիվ: 13/07/20 մինչև 13/07/20
  • Կիսվել:

2020 թվականի հուլիսի 13-ին «EU4Digital» ծրագիրը կկազմակերպի վիրտուալ դասընթաց՝ թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծման ու կառավարման վերաբերյալ:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ազգային կոալիցիաների ստեղծման ու կառավարման ուղղությամբ ԵՄ-ի լավագույն պրակտիկաներին, ինչպես նաև քննարկել Արևելյան գործընկերության երկրներում ազգային կոալիցիաների ստեղծման առաջարկություններն ու սկզբունքները:

Դասընթացի օրակարգում ընդգրկված հարցերն են.

Այս դասընթացը կազմակերպվում է թվային հմտությունների թեմատիկ ոլորտում «EU4Digital» ծրագրի գործունեության շրջանակներում: Վերջինս ներառում է թվային հմտությունների թեմաներով մի շարք դասընթացներ, համաժողովներ և ուսումնական այցեր` Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների միջև լավագույն փորձի փոխանակմանն աջակցելու համար: Դասընթացների առաջնահերթությունները սահմանվել են թվային հմտությունների ցանցի կողմից՝ 2020 թվականի ապրիլի 29-ին կայացած վեբինարի ընթացքում:

EU4Digital-ի թվային հմտությունների ցանցը հարթակ է ծառայում Արևելյան գործընկերության վեց երկրների միջև և ԵՄ-ի հետ առաջավոր փորձի փոխանակման, սիներգիաների խթանման ու համատեղ ներդաշնակեցման նախագծերի շուրջ գաղափարների մշակման համար: «EU4Digital» ծրագիրը տվյալ ցանցին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և կրթական ծառայություններ մատուցողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպմանը, ինչպես նաև սատարում է Արևելյան գործընկերության երկրներում ազգային կոալիցիաների ստեղծմանը: «EU4Digital» ծրագիրը հրատարակել է նաև ուղեցույցներ՝ Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ազգային կոալիցիաների վերաբերյալ:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը