«EU4Digital» ծրագիրը եզրափակել է ավելի քան մեկ տարի տևած աշխատանքը, որն ուղղված էր Արևելյան գործընկերության վեց երկրներին ՏՀՏ նորարարությունների ընտրված գերակա ոլորտներում ազգային քաղաքականության գործիքների վերաբերյալ առաջարկություններով աջակցելուն:
Ընտրված գերակա ոլորտներն են.
- Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում (Հայաստան).
- ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր (Ադրբեջան).
- ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման մատչելիություն (Վրաստան, Ուկրաինա).
- ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ ստարտափների և սքեյլափների համար (Մոլդովա).
- Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում) (Բելառուս):
Ծրագիրն այս ոլորտներից յուրաքանչյուրի համար կատարել է ԵՄ-ի լավագույն պրակտիկաների ուսումնասիրություն, բոլոր երկրներում իրականացրել է բացերի վերլուծություն և մշակել է առաջարկություններ, որոնք սահմանում են ԵՄ այն հատուկ գործիքները, հարթակներն ու գործելակերպերը, և որոնք կարող են յուրացնել Արևելյան հարևանության երկրների շահագրգիռ կողմերը: Ծրագիրը կազմել է նաև ԵՄ-ի՝ նորարարական քաղաքականության իրականացման առաջավոր փորձ ունեցող ավելի քան 200 կազմակերպությունների ցանկ, որոնք խորհուրդ են տրվում որպես հնարավոր գործընկերներ՝ Արևելյան գործընկեր երկրների հետ համագործակցության համար:
Այս վերլուծությունից հետո Ծրագրի վերջնական աշխատանքի արդյունքում մշակվել են ազգային գործողությունների վեց ծրագրեր, որոնք ստեղծել են հետագա գործունեության հիմք` ազգային ֆինանսավորմամբ կամ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Գործողությունների ծրագրերում մատնանշվել են այն շահագրգիռ կողմերը, որոնք հետաքրքրված են, որպեսզի առաջատար դեր ստանձնեն՝ առանձին գործողությունների իրավատիրոջ կարգավիճակով, կամ լինեն թիմի մաս՝ դրանց իրականացման գործընթացում: Գործողությունների ծրագրերում նշված են նաև առաջարկվող գործողությունների փաստացի կարգավիճակը, իրականացման մոտավոր ժամանակացույցը և ԵՄ պրակտիկաների վրա հիմնված իրականացման մոտեցումը:
Այս գործունեության ընթացքում մոբիլիզացվել է շահագրգիռ կողմերի լայն համայնք, իսկ 2020 թվականի մայիս և հունիս ամիսներին շահագրգիռ կողմերի, իմա՝ մասնավոր և պետական հատվածի 60 կազմակերպությունների ավելի քան 100 մասնակիցների հետ անցկացված խորհրդակցությունների միջոցով ստացվել են առաջարկություններ: EU4Digital-ը ներկայացրել և երկրների շահառուներին ու ԵՀ-ին է փոխանցել է ստացված արդյունքները:
Հայաստան«Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում» քաղաքականության ոլորտի վերաբերյալ
շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունը Հայաստանում տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 16-ին:
Այս ոլորտին առաջարկվող գործողությունների ծրագիրը կենտրոնանում է տնտեսական տեսանկյունից գործնական գործողությունների նույնականացման վրա, որոնք կարող են օգնել ամրապնդել էկոհամակարգի կարողությունները` ստարտափներին և ՓՄՁ-ներին թվային նորարարություններով աջակցելու համար՝ միջազգային շուկաներում իրենց IP ակտիվներն արդյունավետ կառավարելու նպատակով:
Քննարկմանը մասնակցեցին ընտրված թեմայի հետ առնչություն ունեցող յոթ առանցքային կազմակերպություններ, այդ թվում՝ պետական հատվածից, կրթության ոլորտից, հասարակական կազմակերպություններից և մասնավոր հատվածից, իսկ համակարգող դերը ստանձնել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Մոլդովայի Հանրապետություն
«ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ ստարտափների և սքեյլափների համար» քաղաքականության ոլորտի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունը Մոլդովայում տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 15-ին:
Թվային նորարարությունների էկոհամակարգը դիտվում է որպես մի միջավայր, որը ձևավորվում է մարդկանց, ստարտափների և իրենց գործունեության տարբեր փուլերում գտնվող ընկերությունների, ինչպես նաև տարատեսակ կազմակերպությունների կողմից, որոնք միմյանց հետ փոխազդում են որպես թվային նորարարությունների ստեղծման և աջակցման համակարգ:
Քննարկմանը մասնակցեցին ընտրված թեմայի հետ առնչություն ունեցող հինգ առանցքային կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածներից, իսկ համակարգող դերը ստանձնել էր երկրի Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ադրբեջան
«ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր» քաղաքականության ոլորտի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունն Ադրբեջանում տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 12-ին:
Քաղաքականության այս ոլորտը վերաբերում է էկոհամակարգի ներսում ի հայտ եկող ժամանակակից կազմակերպական ձևերին, որոնք ուղղված են թվային նորարարություններին աջակցմանը. նորարարական կլաստերներ և կլաստերային կազմակերպություններ, աքսելերատորներ (արագացուցիչներ), կոմպետենցիաների (որակավորումների) կենտրոններ, թվային նորարարական հանգույցներ, ինչպես նաև թվային նորարարությունների համար պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցություններ: Գործողությունների ծրագիրը հաշվի է առնում կազմակերպական այս նոր ձևերի համար պայմանների բարելավման հնարավոր ուղղությունները՝ դրանց առավել լայն օգտագործման և արդյունավետ գործառնության նպատակով:
Քննարկմանը մասնակցեցին ընտրված թեմայի հետ առնչություն ունեցող յոթ առանցքային կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածներից, իսկ համակարգող դերը ստանձնել էր երկրի Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
Վրաստան և Ուկրաինա«ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման
մատչելիություն» քաղաքականության ոլորտի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունը Ուկրաինայում տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 22-ին, իսկ Վրաստանում՝ մայիսի 29-ին:
Քաղաքականության այս ոլորտը վերաբերում է այն ստարտափների ու ՓՄՁ-ների ֆինանսական կարիքներին, որոնց համար թվային նորարարությունները բիզնես մոդելի հիմք են հանդիսանում, ինչպես նաև ավանդական ճյուղերում գործող ձեռնարկություններին, որոնք կարող են օգտագործել թվային նորարարություններն` իրենց գործառնությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ուկրաինայում քննարկմանը մասնակցեցին ընտրված թեմայի հետ առնչություն ունեցող տասնյոթ առանցքային կազմակերպություններ, իսկ համակարգող դերը ստանձնել էր երկրի Թվային փոխակերպման նախարարությունը:
Վրաստանում քննարկմանը մասնակցեցին ընտրված թեմայի հետ առնչություն ունեցող յոթ առանցքային կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածներից, իսկ համակարգող դերը ստանձնել էր երկրի Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը:
Բելառուս
«Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում)» քաղաքականության ոլորտի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունը Բելառուսում տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 12-ին:
Այս ուղղության շրջանակներում դիտարկվում են թվային տեխնոլոգիաների և թվային նորարարությունների յուրացման ճանապարհին (թվային փոխակերպում) գտնվող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքները` դրանց գործառնությունների արդյունավետությունը բարձրացնելու և բիզնեսի մոդելն ավելի մրցունակ դարձնելու նպատակով: Տնտեսության թվայնացման գործընթացում ՓՄՁ-ները դիտվում են որպես հատուկ թիրախային խումբ, քանի որ դրանք սովորաբար ֆինանսական և մարդկային ռեսուրսների պակաս են ունենում իրենց թվային փոխակերպման ձգտումներում, ինչը բարդ և բազմակողմանի ջանք է ենթադրում:
Քննարկմանը մասնակցեցին ընտրված թեմայի հետ առնչություն ունեցող տասնյոթ առանցքային կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածներից ու գիտական շրջանակներից, իսկ համակարգող դերը ստանձնել էր երկրի Էկոնոմիկայի նախարարությունը:
Յուրաքանչյուր երկրի համար մշակված առանձին գործողությունների ծրագրերը՝ առաջարկությունների համապարփակ ցանկով հանդերձ, շուտով հասանելի կլինեն EU4Digital-ի գրադարանում: