EU4Digital-ը հրապարակել է արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունները
Ամսաթիվ: 13/04/21
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ իր առաջարկությունները: Առաջարկությունների ցանկը կազմվել է «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի թեմատիկ ոլորտի ներքո իրականացվող էլեկտրոնային կոմերցիայի գործունեության շրջանակներում:
Զեկույցի ընդհանուր նպատակն արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիան երեք ոլորտներում՝ էկոհամակարգ, իրավական դաշտ և չափորոշիչներ, ներդաշնակեցնելու շուրջ առաջարկությունների ներկայացումն է: Առաջարկությունների նպատակն է՝
Վերացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտները.
Ավելացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ծավալները.
Բարձրացնել իրազեկվածությունը և երկրներին պատրաստել էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ԵՄ 2021 թ. փոփոխություններին:
Առաջարկությունները մշակվել են EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի փորձագետների և արևելյան գործընկեր երկրների տեղական փորձագետների կողմից` հետևյալ կերպ.
ԵՄ-ում իրերի դրության կամ ելակետային իրավիճակի սահմանում: Ելակետային մասը կառուցված է էլեկտրոնային կոմերցիայի արժեքային շղթայի շուրջ և նկարագրում է շուկայի համար ապրանքների մատակարարման, բաշխման և հետվաճառքային գործունեության մեջ ներգրավված խաղացողներին, տեղեկատվությունն ու գործունեությունը: Արժեքային շղթայում և ելակետային իրավիճակում նկարագրված են օրենսդրության, չափորոշիչների և էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ոլորտներում ավելի քան 100 հիմնական ասպեկտներ.
Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում իրավիճակի վերլուծություն: Վերլուծությունն իրականացվել է հարցազրույցների, սեմինարների և հետազոտությունների միջոցով: Դրան մասնակցել են արևելյան գործընկեր երկրներից ավելի քան 50 շահագրգիռ կողմեր, ներառյալ նախարարություններ, մաքսային և հարկային մարմիններ, փոստային և նյութատեխնիկական ապահովման օպերատորներ, առևտրային հարթակներ, գործարար ասոցիացիաներ, տեղական փորձագետներ.
«EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի բացերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրում:
Ազգային շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների և մոտարկումների կազմակերպում.
ԵՄ պրակտիկաների հիման վրա առաջարկությունների մշակում՝ ուղղված էլեկտրոնային կոմերցիայի գործարքների ավելացմանը և էլեկտրոնային
կոմերցիայի գործառնության համար անհրաժեշտ օժանդակ միջոցների ձեռնարկմանը:
Ներկայացված առաջարկությունների արդյունքում կազմվել են վեց ազգային գործողությունների ծրագրեր, որոնք հետագա իրականացման հիմք են ստեղծում ի հաշիվ հետևյալի.
Արևելյան գործընկեր երկրների իշխանություններն անհրաժեշտ փոփոխություններ են կատարում իրավական և չափորոշիչների ոլորտներում` ըստ տրամադրված կոնկրետ դրույթների.
Կառավարական և ոչ կառավարական շահագրգիռ կողմերը ներկայացված առաջարկությունները ներառում են ազգային տնտեսության զարգացման ծրագրերում՝ գործնական գործողությունների համար:
Ներկայացված առաջարկություններից մեկն (սույն զեկույցի թիվ 1 առաջարկը), որը ենթադրում է վիրտուալ պահեստի ստեղծում, ընտրվել է արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և ԵՄ-ի (Գերմանիա) միջև պիլոտավորման համար: Պիլոտային լուծման էությունը կայանում է տեղական ապրանքների ազգային վիրտուալ պահեստների / շտեմարանների ստեղծման մեջ` էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի դերակատարներին կապելու համար, որպեսզի նրանք կարողանան ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակել վաճառքների, մաքսային գործընթացների և առաքման վերաբերյալ: Պիլոտային ծրագրի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: