

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
ԵՄ նոր զեկույցն ի ցույց է դնում ճգնաժամային իրավիճակներում թվային ճկունության կարևորությունը
Ամսաթիվ: 12/06/20
Եվրոպական հանձնաժողովը նախօրեին հրապարակել է «Թվային տնտեսության և հասարակության համաթիվ (DESI) 2020» զեկույցի արդյունքները, որի շրջանակներում իրականացվում է Եվրոպայի ընդհանուր թվային արդյունավետության և ԵՄ երկրների՝ վերջիններիս թվային մրցունակության հետ կապված առաջընթացի մշտադիտարկում: Թվային տնտեսության և հասարակության այս տարվա համաթիվն առաջընթաց է արձանագրել իր կողմից չափված բոլոր անդամ պետություններում և բոլոր հիմնական ուղղություններում:
Խնդրո առարկայի կարևորությունն ակնհայտ է դառնում կորոնավիրուսային համավարակի համատեքստում, որը ցույց է տալիս, թե որքան անհրաժեշտ են դարձել թվային տեխնոլոգիաները՝ թույլ տալով շարունակել աշխատանքը, մշտադիտարկել վարակի տարածումը կամ արագացնել բուժամիջոցների և պատվաստանյութերի փնտրտուքը: Ավելին, վերականգնման վերաբերյալ DESI-ի համապատասխան ցուցիչները ցույց են տալիս, որ ԵՄ անդամ պետությունները պետք է ավելացնեն իրենց ջանքերը գերբարձր թողունակությամբ ցանցերի ծածկույթի բարելավման, 5G ծառայությունների կոմերցիոն մեկնարկը հնարավոր դարձնելու համար 5G սպեկտրի առանձնացման, քաղաքացիների թվային հմտությունների բարելավման և բիզնեսի ու հանրային հատվածի հետագա թվայնացման ուղղությամբ:
«EU4Digital» ծրագիրն աշխատանքներ է տանում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների չափման և կանխատեսման մեթոդաբանության վրա, որը ներառելու է չափման ընդհանուր պրակտիկաների ներդրման վերաբերյալ առաջարկություններ՝ Եվրամիության DESI-ին համապատասխան:
EU4Digital-ը, զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը, նպատակ ունի Եվրոպական միության թվային միասնական շուկան տարածել դեպի Արևելյան գործընկերության երկրներ՝ տնտեսական աճ ապահովելու, աշխատատեղերի ավելացման, մարդկանց կյանքի բարելավման և բիզնեսին օգնելու համար: Նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է ռոումինգի սակագների իջեցմանը, գերարագ լայնաշերտ ցանցի զարգացմանը` տնտեսությունների խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման համար, համակարգված կիբերանվտանգությանը և հասարակության մեջ թվային կաղապարների ներդաշնակեցմանը: Նշված գործունեությունն իրականացվում է տարբեր ոլորտներում՝ լոգիստիկայից մինչև առողջապահություն, հմտությունների զարգացում և թվային արդյունաբերության մեջ աշխատատեղերի ստեղծում:
Կորոնավիրուսային ճգնաժամի ազդեցությունըDESI-ի 2020թ.-ի արդյունքները ներկայացնելիս Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը հունիսի 11-ին հայտարարել է. «Կորոնավիրուսային ճգնաժամն ի ցույց դրեց, թե քաղաքացիների և բիզնեսների համար որքան մեծ նշանակություն ունի միմյանց հետ կապի մեջ գտնվելն ու առցանց
կարգով միմյանց հետ շփվելու հնարավորություն ունենալը: Մենք կշարունակենք աշխատել անդամ պետությունների հետ` որոշելու այն ոլորտները, որտեղ ավելի շատ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի բոլոր եվրոպացիները կարողանան օգտվել թվային ծառայություններից և նորարարություններից»:
Ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը հավելել է. «Այսօր մեր կողմից հրապարակվող տվյալները ցույց են տալիս, որ արդյունաբերությունն այս օրերին, առավել քան երբևէ, թվային լուծումներ է օգտագործում: Մենք պետք է ապահովենք, որպեսզի սա վերաբերվի նաև փոքր ու միջին բիզնեսներին, և որ ամենաառաջադեմ թվային տեխնոլոգիաները տեղակայվեն ամբողջ տնտեսության մեջ»:
Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները առաջատար են թվային կատարողականի ուղղությամբ իրենց լավագույնս դրսևորած ԵՄ երկրների շարքում: Թվային տնտեսության և հասարակության միջազգային համաթիվը (I-DESI) ցույց է տալիս, որ իրենց լավագույնս դրսևորած ԵՄ երկրներն առաջատար են նաև աշխարհում: ԵՄ խոշորագույն տնտեսությունները թվային առաջամարտիկներ չեն, ինչը ցույց է տալիս, որ թվային փոխակերպման արագությանը պետք է թափ հաղորդվի, որպեսզի ԵՄ-ն կարողանա հաջողությամբ իրականացնել ինչպես թվային, այնպես էլ կանաչ փոխակերպումները:
Քանի որ համավարակը էական ազդեցություն է ունեցել DESI-ի կողմից դիտարկված հինգ հարթություններից յուրաքանչյուրի վրա, 2020թ.-ի արդյունքները պետք է դիտարկվեն Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից ճգնաժամի հաղթահարման ու վերականգնման աջակցության ուղղությամբ ձեռնարկված բազմաթիվ միջոցառումների հետ ընդհանուր պատկերում: Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկել վարակի տարածումը նվազագույնի հասցնելու և առողջապահական համակարգերին օժանդակելու ուղղությամբ, ինչպես օրինակ՝ հեռաբժշկության դյուրացման ու առողջապահական ռեսուրսների համակարգման համար հավելվածների և հարթակների ներդրման միջոցով: Հանձնաժողովը ձեռնարկել է նաև այլ գործողություններ, ինչպիսին էր ճգնաժամի դեմ պայքարի և դրանից դուրս գալու համար նախատեսված տեխնոլոգիաների ու տվյալների օգտագործման համար Միության ընդհանուր գործիքակազմի մասին հանձնարարականի լույս ընծայումը, մասնավորապես՝ շարժական հավելվածներն ու հետևման հավելվածներում անանուն տվյալների օգտագործումը: Հանձնաժողովի խնդրանքով Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմինը (BEREC) սկսել է իրականացնել ինտերնետի թողունակության մշտադիտարկում` գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Հիմնական բացահայտումները՝ 5 թվային հարթություններում
Թվային տնտեսության և հասարակության համաթիվը անդամ պետություններում հետևում է քաղաքականության 5 սկզբունքային ուղղություններում արձանագրված առաջընթացին, իմա՝ կապ, թվային հմտություններ, անհատների կողմից համացանցի
օգտագործում, ձեռնարկությունների կողմից թվային տեխնոլոգիաների ինտեգրում և թվային հանրային ծառայություններ:
Արձանագրվել է կապի բարելավում, սակայն անհրաժեշտ է անել ավելին` արագ աճող կարիքները հոգալու համար: Անդամ պետություններն աշխատում են 2018թ.-ին ընդունված ԵՄ նոր կանոններն ազգային օրենսդրություններում տեղայնացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով խթանել ներդրումներն ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական գերբարձր թողունակության ցանցերի ուղղությամբ: 2019թ.-ի դրությամբ տնային տնտեսությունների 78%-ն ունեցել է ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդագրություն, ինչն ավելի բարձր է, քան դրանից 5 տարի առաջ արձանագրված 70%-ը, իսկ 4G ծածկույթը հասանելի է Եվրոպայի գրեթե ողջ բնակչության համար: Բայց անդամ պետություններից միայն 17-ն են սպեկտրներ առանձնացրել առաջատար 5G գոտիներում (5 երկրով ավելի, քան նախորդ տարի): Ֆիքսված գերբարձր թողունակության լայնաշերտ ցանցերը հասանելի են ԵՄ տնային տնտեսությունների 44%-ի համար:
Թվային հմտությունների ուղղությամբ ավելի մեծ առաջընթաց է անհրաժեշտ, հատկապես, որ կորոնավիրուսային ճգնաժամը ցույց է տվել պատշաճ թվային հմտությունների կենսական կարևորությունը՝ քաղաքացիների համար տեղեկատվության և ծառայությունների մատչելիության ապահովման տեսանկյունից: ԵՄ բնակչության մի զգալի մասը՝ 42%-ը, դեռևս զուրկ է նվազագույն հիմնական թվային հմտություններից: 2018թ.-ի դրությամբ ԵՄ-ի ողջ տարածքում մոտ 9.1 միլիոն մարդ էր աշխատում որպես ՏՀՏ մասնագետ՝ 1.6 միլիոնով ավելի, քան դրանից 4 տարի առաջ: 2018թ.-ին ՏՀՏ մասնագետների աշխատանքի ընդունած խոշոր ձեռնարկությունների 64%-ը և ՓՄՁ-ների 56%-ը հայտնել են, որ ՏՀՏ մասնագետների թափուր հաստիքները դժվար է համալրել:
Թեև համավարակի ընթացքում նկատվել է համացանցի օգտագործման կտրուկ աճ, սակայն այդ միտումն առկա էր արդեն ճգնաժամից առաջ, քանզի այդ ժամանակ մարդկանց 85%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտվում էր համացանցից (բարձր է 2014թ.-ի 75%-ից): Ամենամեծ աճն արձանագրվել է տեսազանգերի օգտագործման ուղղությամբ. եթե 2018թ.-ին տվյալ ծառայությունից օգտվում էին ինտերնետ օգտագործողների 49%-ը, ապա 2019թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 60%: Համացանցային բանկային ծառայություններն ու գնումները նույնպես ավելի տարածված են դարձել, քան նախկինում. դրանցից օգտվում են ինտերնետ օգտագործողների, համապատասխանաբար, 66%-ը և 71%-ը:
Ձեռնարկություններն ավելի ու ավելի թվայնացված են դառնում, ընդ որում՝ այդ հարցում առաջատար են խոշոր ընկերությունները: Վերջիններիս 38.5%-ն արդեն իսկ ապավինում են առաջադեմ ամպային ծառայություններին, իսկ 32.7%-ն էլ հայտնել են, որ իրենք օգտվում են մեծ տվյալների վերլուծություններից: Այնուամենայնիվ, ՓՄՁ-ների ճնշող մեծամասնությունը դեռևս չեն օգտագործում այդպիսի թվային տեխնոլոգիաներ. դրանց միայն 17%-ն է օգտվում ամպային ծառայություններից և միայն 12%-ը՝ մեծ տվյալների վերլուծություններից: Ինչ վերաբերում է էլեկտրոնային կոմերցիային, ապա 2019թ.-ին ՓՄՁ-ների միայն 17.5%-ն է առցանց կարգով
ապրանքներ կամ ծառայություններ վաճառել, ինչը 2016թ.-ի համեմատ ավելի է 1.4 տոկոսային կետով: Ի տարբերություն՝ խոշոր ձեռնարկությունների 39%-ը 2019թ.-ին իրականացրել են առցանց վաճառքներ:
Էլեկտրոնային կոմերցիայի խթանման համար ԵՄ-ն համաձայնեցրել է մի շարք միջոցառումներ՝ սկսած անհիմն միջսահմանային խոչընդոտների վերացումից և ծանրոցների ավելի էժան միջսահմանային առաքումների դյուրացումից՝ մինչև առցանց հաճախորդների իրավունքների պաշտպանության ապահովումն ու առցանց բովանդակության նկատմամբ միջսահմանային մուտքի խթանումը:
Ի վերջո, նկատվում է էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային առողջապահության ոլորտներում թվային հանրային ծառայությունների օգտագործման աճի միտում, ինչը կառավարություններին ու բիզնեսներին թույլ է տալիս բարձրացնել իրենց արդյունավետությունն ու ավելացնել խնայողությունները, բարելավում է թափանցիկությունն ու քաղաքական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Թվային տնտեսության և հասարակության համաթիվ – DESI 2020
DESI 2020. հարցեր և պատասխաններ
Թվային ոլորտում երկրների կատարողականը
Թվային տեխնոլոգիաներ: գործողություններ ընդդեմ կորոնավիրուսային համավարակի
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Հեռահաղորդակցության
- ՏՀՏ նորարարություն
- հմտություններ
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին