Ուշադրության կենտրոնում թվային հմտություններն են, քանի որ մասնագիտական կրթությունը հարմարվում է կորոնավիրուսային իրավիճակին
Ամսաթիվ: 08/05/20
Կորոնավիրուսային իրավիճակը բոլորի համար հնարավորություն է՝ զարգացնելու իրենց թվային հմտությունները: Միևնույն ժամանակ, ըստ Եվրոպական հանձնաժողովիկողմից իրականացվող առցանց հարցման նախնական եզրակացությունների, այն ավելի է խորացրելթվային անջրպետը: Հարցումն ուղղված է պարզելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) վրա համավարակի ազդեցությունը:
Պատասխանները ցույց են տալիս, որ բոլոր երկրները ստեղծում են առցանց միջավայրեր՝ սկսած հաղորդագրություններ ուղարկելու պարզունակ ծառայությունների օգտագործումից, ինչպիսին WhatsApp-ն է (օրինակ այն դեպքերում, երբ սովորողները տանը համակարգիչ չունեն), մինչև առավել բարդ ՏՏ ուսումնական հարթակների կամ նույնիսկ ազգային հեռուստատեսության կիրառում՝ հեռարձակման և սովորական դասարանային դասերի փոխարինման համար: Այն նաև հնարավորություն է՝ էլեկտրոնային ուսուցման որոշ գործող նյութերի ու գործիքների խթանման և վերջիններիս ուսումնասիրությունների շարունակման համար՝ այդպիսիք ստեղծելու նպատակով:
«Դրական տեսանկյունից՝ այս արտակարգ իրավիճակը բոլորի համար հնարավորություն է՝ զարգացնելու կամ խորացնելու իրենց թվային հմտությունները: Այնուամենայնիվ, այն նաև խորացնում է համակարգչի և ինտերնետի հասանելիություն չունեցող տնային տնտեսությունների ու սովորողների համար դրա առաջացրած թվային անջրպետն ու անհավասար և անբարենպաստ վիճակը», – ասված է հետազոտության նախնական բացահայտումներում:
Դասընթացավարների և քաղաքականություն մշակողների համար առաջարկությունների թվում նշված է. «Այս ճգնաժամը ապագայում ավելի թվային դառնալու խթան է: Միևնույն ժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել սովորողների կողմից ինտերնետում անցկացրած ժամանակին, որպեսզի նրանք չկտրվեն «իրական աշխարհից»»:
Ակնարկում կարևորվել է նաև ուսուցիչների, դասընթացավարների, մարզիչների և մենթորների համար թվային հմտությունների դասավանդման առցանց մոդուլների անհրաժեշտությունը:
Հարցվածները Եվրոպական հանձնաժողովին հորդորել են գործակցել գործատուների և սոցիալական գործընկերների հետ` իրենց նյութերով համացանցում կիսվելու կամ թվային ուսուցման գործիքներ ստեղծելու, ՄԿՈՒ-ի համար վիրտուալ սիմուլյացիոն համակարգեր մշակելու ու ֆինանսավորելու (նույնիսկ եթե նրանք ի վիճակի չեն ամբողջությամբ փոխարինել իրական աշխատավայրում ուսուցումը), ինչպես նաև առցանց հարթակում մասնագիտական բաց առցանց դասընթացների (VOOC) ՄԿՈՒ բաժնի ստեղծման ուղղությամբ:
Այստեղ կարող եք գտնել տարատեսակ ռեսուրսների ցանկ, որը կազմվել է հարցման և այլ աղբյուրների միջոցով: Առկա են բազմաթիվ ընդհանուր համագործակցության գործիքներ, որոնք մատչելի են մի քանի լեզուներով, ինչպես նաև՝ բազմաթիվ հարթակներ, որոնք հեշտացնում են թվային բովանդակության ստեղծումը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: