Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խումբը (ԱԿԼԿ ՓԱԽ) հաստատել է Էլեկտրոնային հաղորդակցության մասին մոդելային օրենքը, որը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի կողմից՝ Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) ԱԿԼԿ ՓԱԽ-ի հետ մեկտեղ:
Մոդելային օրենքն ուղղված է նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում գործող ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) անկախության ամրապնդմանը: Այն պաշտոնապես ընդունվել է աշխատանքային խմբի՝ նոյեմբերի 25-ին Լիսաբոնում կայացած 12-րդ հանդիպման ժամանակ: Աշխատանքային խումբը միաձայն որոշել է, որ մոդելային օրենքը՝ գնահատման զեկույցի հետ միասին, որը կարևոր առաջարկություններ է ներառում յուրաքանչյուր երկրի համար, արժեքավոր գործիքներ են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ազգային կարգավորող մարմինների ամրապնդման համար:
Զեկույցը հիմնված է Արևելյան գործընկեր երկրներում ազգային կարգավորող մարմինների անկախության մասին 2020 թվականին ավարտված զեկույցի վրա, որում անդրադարձ է կատարված առկա օրենսդրական բացերին և հարակից առաջարկություններին:
Բացերի գնահատումը համապատասխանում է Արևելյան գործընկեր երկրների համար էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման մեթոդաբանությունում նշված չափանիշներին:
Մոդելային օրենքը պարունակում է փոխատեղման համար պատրաստ բոլոր անհրաժեշտ նորմերը՝ ապահովելու Եվրոպական միության համապատասխան պահանջներին լիարժեք համապատասխանությունը:
ԱԿԼԿ ՓԱԽ-ի անդամները պայմանավորվել են պարբերաբար գնահատել ԱլԳ երկրների ազգային օրենսդրություններ մոդելային օրենքի փոխատեղումը: