Հոկտեմբերի 5-ին «EU4Digital» ծրագիրը ԱլԳ շահագրգիռ կողմերին հրավիրում է «ԵՄ կազմակերպությունների ստարտափ էկոհամակարգերի կառուցման և զարգացման ուղին» թեմայով վիրտուալ հանդիպմանը: Այն կանցկացվի հեռավար կարգով՝ վիրտուալ հանդիպման տեսքով՝ Իսպանիայի և Լիտվայի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն է ավելի լավ պատկերացում փոխանցել ստարտափ էկոհամակարգի բովանդակության և գործառնության, ինչպես նաև էկոհամակարգի հասունացմանը տանող գործնական քայլերի մասին, ինչը գործնականում կարող է թափ հաղորդել արևելյան գործընկեր երկրներում տեղական ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը:
Միջոցառման հիմնական թիրախային լսարանը նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչները, ինչպես նաև էկոհամակարգի այլ դերակատարներն են, ինչպիսիք արևելյան գործընկեր երկրների էկոհամակարգերի զարգացմանը նպաստող նորարարական, ֆինանսական աջակցության և խորհրդատվական կազմակերպություններն են:
Հանդիպումը հիմնական ելույթով կբացի Եվրոպական նորարարական խորհրդի ՏՀՏ հարցերով ռազմավարական խորհրդատու, «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների հարցերով ավագ փորձագետ և ՏՀՏ էկոհամակարգերի զարգացման մասնագետ Խեսուս Լոսանոն, ով կխոսի ստարտափ էկոհամակարգերի զարգացման գործում նախաձեռնության կարևորության մասին: Այնուհետև տեղի կունենան պանելային քննարկումներ՝ լիտվացի և իսպանիացի էկոհամակարգ կառուցողների մասնակցությամբ: Լիտվայի շահագրգիռ կողմերի հետ առաջին քննարկումը կվարի «EU4Digital» ծրագրի թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը: Այս հատվածում կներկայացվի ստարտափ էկոհամակարգի ստեղծման և զարգացման ամբողջական գործընթացը՝ խորամուխ լինելով FinTech ստարտափների շուկայի արագ զարգացման ընթացքի, ներառյալ դրա հիմքում ընկած կարգավորող շրջանակի մեջ: Քննարկումը կընթանա հետևյալ կազմակերպությունների և բանախոսների ներկայացումների ու մտքերի փոխանակման շուրջ.
- Ռոբերտա Ռուդոկիենե, Startup Lithuania-ի ղեկավար.
- Ռուտա Մերկեվիչիույտե, Լիտվայի բանկի Ֆինանսական ծառայությունների և շուկայի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն.
- Լիտվայի Հանրապետության Էկոնոմիկայի և նորարարությունների նախարարության ներկայացուցիչ.
Իսպանական ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ երկրորդ քննարկումը կվարի «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների հարցերով ավագ փորձագետ Խեսուս Լոսանոն: Այն կընթանա էկոհամակարգի տարբեր կառուցվածքային տարրերի զարգացման վերաբերյալ փորձի փոխանակման և քաղված դասերի շուրջ, ինչպիսիք են կրթության, ֆինանսների և ռեսուրսների (հարմարությունների) հասանելիությունը: Քննարկմանը կմասնակցեն հետևյալ կազմակերպությունները և հատուկ բանախոսները.
- Դոկտոր Ալվարո Սիմոն դե Բլաս, Եվրոպական բիզնես և նորարական կենտրոնների ազգային ասոցիացիայի նախագահ (ANCES).
- Դոկտոր Խուան Մանուել Կորչադո Ռոդրիգես, Սալամանկայի համալսարանի Կենսաինֆորմատիկայի, խելացի համակարգչային համակարգերի և կրթական տեխնոլոգիաների (BISITE) հետազոտական խմբի տնօրեն.
- Ժորդի Գարսիա, ENISA-ի գործառնությունների և ռազմավարական հարցերի գծով տնօրեն:
Եթե հետաքրքրված եք միջոցառմանը մասնակցությամբ կամ ունեք հարցեր, դիմեք ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլին (anna.pobol@gmail.com):
Միջոցառման մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև:
Other ICT Innovation events:
- ICT Innovation first networking event on blockchain
- ICT Innovation second networking event on alternative finance
- ICT Innovation third networking event on ICT clusters development
- ICT Innovation fourth networking event on intellectual property management
- ICT Innovation fifth networking event on DIHs development
- ICT Innovation sixth networking event on startup ecosystems development